Բաժիններ՝

Տորթ «Ծույլ Նապոլեոն»՝ 15 րոպեում

Շատերն են սիրում տորթ «Նապոլեոնը»: Բայց ոչ բոլորը գիտեն, որ կա դրա պատրաստման ևս մեկ տարբերակ, որը շատ ժամանակ չի պահանջում, բայց դրա հետ մեկտեղ՝ շատ համեղ է ստացվում:

Բաղադրիչներ

1. Շերտավոր թխվածքաբլիթ – 800 գ
2. Կաթ – 1 լ
3. Ձու – 4 հատ
4. Կարագ – 150 գ
5. Շաքարավազ – 0.5 բաժակ
6. Ալյուր – 6 ճ/գ
7. Վանիլին – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

1. Պատրաստել կրեմը. խառնել ձուն, շաքարավազը և ալյուրը: Ավելացնել վանիլինը: Լավ խառնել:

2. Ստացված զանգվածին ավելացնել կաթ:

3. Կրեմը դնել միջին կրակի վրա և անընդհատ խառնել՝ մինչև պնդանալը: Երբ զանգվածը մի փոքր սառչի, ավելացնել կարագը և խառնել:

4. Թխվածքաբլիթները թաթախել կրեմի մեջ և հինգ շերտով շարել կաղապարի մեջ:

5. Վրան փշրանք շաղ տալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս