Բաժիններ՝

«Յուվենթուսն» «Արսենալին» առաջարկում է 30 մլն եվրո Ալեքսիս Սանչեսի համար

Թուրինի «Յուվենթուսը» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով: Ըստ Corriere dello Sport-ի տեղեկությունների՝ իտալական ակումբի ներկայացուցիչներն արդեն կոնտակտի մեջ են մտել զինագործների հետ հնարավոր տրանսֆերի հարցով և չիլիացու համար առաջարկել են 30 մլն եվրո:

28-ամյա հարձակվողի նկատմամբ, ում պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ լրանում է 2018 թվականին, հավակնություններ ունի նաև ՊՍԺ-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսն ակումբի կազմում անցկացրել է 36 խաղ, խփել է 20 գոլ և կատարել է 16 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031