Մարտի 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Այս ընտրարշավին հաստատվեց այն թեզը, որ, եթե երկիրը կուսակցական քաղաքական համակարգով կայուն, զարգացած օրգանիզմ չունի, անթույլատրելի է անցնել խորհրդարանական հանրապետության մոդելին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է Հոլանդիայի կառավարությանը, որը անցանկալի էր համարել իր Հոլանդիա կատարվելիք քարոզչական այցը:
ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայողներից Նարեկ Գևորգի Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում ծայրահեղ ծանր:
«Մերժելով պոպուլիզմը, անձնական կորպորատիվ շահերը բավարարելու նպատակով խորհրդարանում մանդատ կորզելու արդեն հայաստանյան դաշտում լայնորեն տարածված պրակտիկան, ՀԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում է այնպիսի կարգախոսով, որը թույլ կտան այդ երկուսը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի անդամ Զոյա Թադևոսյանը:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը 2017 թվականի մարտի 4ի դրությամբ ուսումնասիրել է զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված՝ 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած 79 ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդում և ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն ահազանգ:
Իսլամիստ մարտիկները գրոհել են Ռաս Լանուֆ նավթային նավահանգստի վրա, որը վերահսկում էր Լիբիայի բանակը մարշալ Խալիֆ Խաֆտարի գլխավորությամբ:
Մահացել է Մադրիդի «Ռեալի», «Ռեյմսի» և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռայմոն Կոպան: 85 տարեկան Կոպան իր կարիերայի ընթացքում մի շարք տիտղոսներ էր նվաճել, այդ թվում՝ 1958 թվականին նվաճել էր Ոսկե գնդակ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Մխիթարյանի վնասվածքի և ապաքինման գործընթացի մասին «Բորնմութի» դեմ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում:
Մարտի 4-ին, ժամը 12:35-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի կողմից Իրանին մատակարարված C-300 զենիթահրթիռային համակարգերն առաջին հաջողված փորձարկումն է անցել «Դամավանդ» անունը կրող զորավարժությունների ընթացքում:
Գերմանիայի կառավարությունը, որն արգելել էր Թուրքիայի իշխանական Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) ներկայացուցիչ արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և իշխանական թևի բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ Գերմանիայում որևէ հանրահավաքի անցկացումը, թուք ընդդիմադիրներին թույլատրել է հանարահավաք կազմակերպել:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Եղիշե Սարգսյանը ունեցել է 2 միլիոն դրամ, 2 հազար 274 և 6 հազար 565 եվրո դրամական միջոցներ:
«Վիճակում փոփոխություններ չկան: Համենայնդեպս, դեպի վատը չկա, մի փոքր դրական շարժ կա», – ասաց Արտաշես Խաչատրյանը:
Չգիտեմ` չե՞նք ուզում, թե չենք կարողանում, բայց ոչինչ էլ չենք անում: Մեզանում միայն ներքաղաքական պայքարն է լավ ստացվում: Նյութական բարիքների համար պայքարը: Իսկ թե ինչ է սահմանին կատարվում, է՜հ…
Եմենում ԱՄՆ օդային հարվածների արդյունքում ոչնչացվել է Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը` Ուսամա Հայդարին:
Ադրբեջանական բանտում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին առաջին անգամ թույլատրել են հեռախոսազանգեր կատարել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին, որը ներկայումս ձերբակաված է Թուրքիայում, անվանել է գերմանական լրտես:
Արարատի մարզի Գոռավան գյուղում կատարված սպանության մանրամասները:
Նիդերլանդների կառավարությունը դեմ է արտահայտվել Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ Ռոտերդամում նախատեսված քարոզչական հանրահավաքի անցկացմանը:
Աներոջ վարկի գումարը գողացել էր փեսան։
Հոլանդիայի Ալմելո քաղաքում մարտի 3-ին տեղի է ունեցել Հաագայի Թուրքադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։
Խոջալույի չեզոքացման գործողության սկսվելուց հետո քաղաքացական բնակչությունն օգտվեց հայկական ուժերի կողմից թողնված հումանիտար միջանցքից՝ անդրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աղդամ քաղաք անցնելու նպատակով: Սակայն այստեղ նրանց սպասում էր արյունալի մի նոր իրադարձություն:
ՌԴ ճանապարհային ոստիկանությունը աշխատանքներ է տանում փրկելու Օրենբուրգում վթարի ենթարկված բեռնատարում գտնվող վագրերին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Սիսիան քաղաքի Րաֆֆու փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1947 թ. ծնված Գառնիկ Գ.-ն։
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի խոսքը՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մարգահովիտ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սմբատ Բ.-ն: