Ֆրանսիական իշխանությունները որոշում են կայացրել հրաժարվել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային քվեարկությունից կիբերհարձակումների բարձր սպառնալիքի պատճառով, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի ապաքինման ժամկետների մասին: Այս մասին գրում է անգլիական Daily Star պարբերականը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 25-ին, ժամը 2.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին ընկել էր ձորը, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Կարևորելով բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների անհրաժեշտությունը` Պետական եկամուտների կոմիտեն հանդիպում է նախաձեռնել մաքսային միջնորդական կազմակերպությունների հետ՝ քննարկելով ոլորտին առնչվող հարցերն ու կարգավորման ուղիները:
«Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն այսօր շրջում է Կոտայքում։ ՀՀ առաջին նախագահ, դաշինքի ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը մարզային այցելություններին առայժմ չի մասնակցում։
«Պետք է դրանով զբաղվեն իրավապահները, պետք է տան համապատասխան գնահատական: Ի՞նչ է սա նշանակում: Մենք ասում ենք՝ այս ընտրություններում մեր ամենամեծ մրցակիցը հուսահատությունն է, և հուսահատությունը զգացել է, որ խնդիրներ են առաջանում իր համար, և սկսել է մեր պլակատները սևացնել՝ իր երանգներին բերելու համար: Հուսահատությունը ոչ միայն իշխանությունն է, այլև իր արբանյակ ուժերը»,-նշեց Ն. Փաշինյանը:
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան քննարկում է, թե արդյո՞ք անհրաժեշտ է պատժել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին և «Բորնմութի» պաշտպան Թայրոն Մինզգին՝ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար:
Մարտի 6-ին ոստիկանության ծառայողները ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշվերով հարուցված քրեական գործի շրջանակներում (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) խուզարկություն են կատարել 1970 թ. ծնված Աշոտ Գաբրիելյանին պատկանող՝ Երևանի Նոր Արեշի 50 փողոցի մի հասցեի հետնամասում։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղրղըզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկի «Ալա-Արչա» պետական համալիրում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ շանտաժի հետ է համեմատել ԵՏՄ շրջանակում ինտեգրացման փորձերը երկկողմ հակասությունների պատանդ դարձնելը։
«Լուսավոր Սահմանը» կամավորական նախաձեռնություն է, որի մեկնարկը տրվել է 2016թ. նոյեմբերին: Այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանի և Արցախի սահմանամերձ 7 գյուղի ընտանիքների տներ LED լամպերով են լուսավորվել:
Բերդում տեղի ունեցած հանրահավաքում ելույթից հետո «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բավականին երկարատև լսում էր հավաքված մարդկանց խնդրանքները։ Քաղաքացիներից մեկը դիմեց, թե Բագավանում գազ չի կարողանում քաշել, 200 հազար դրամ է կազմում ծախսը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ երբեք չէր կարողացել պատկերացնել, որ փաստաբանության, փաստաբանի մասնագիտության թիվ մեկ ախոյանը դառնալու է Փաստաբանների պալատը։
«Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:
Տոմսերի վաճառքի և ամրագրման Skyscanner ծառայության տվյալների վերլուծությունից պարզվել է, որ Մարտի 8-ին Ռուսաստանից ինքնուրույն ճանապարհորդողների 65 տոկոսը կմեկնի արտերկիր, հայտնում է Rusarminfo-ն։
«Ես հարվածը իմ վրա եմ վերցրել»,- այսօր Բերդ քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հիշելով շուրջ 2 տարի առաջ տեղի ուենցած դեպքերը։
Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մայիսի 24-ից կվերսկսի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթերը, հայտնում է Rusarminfo-ն։
«Գործարար կանայք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը, որն իրականացվում է ՎԶԵԲ, ԵՄ և Շվեդիայի աջակցությամբ, միջադեպ է տեղի ունեցել։ Ելույթի ժամանակ դահլիճ է մտել ու միջոցառումն ընդհատել «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ակտիվիստ Աննա Շահնազարյանը` հայտարարելով, թե ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ տեղի են ունենում ապօրինություններ։
Ֆրանսիայի ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցության քաղաքական կոմիտեն երեկ երեկոյան միաձայն աջակցել է կուսակցական փրայմերիզների հաղթող Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի թեկնածությանը նախագահական ընտրություններում, հայտնում է RIA Novosti-ն։
Ինձ ամենաշատը տպավորել է այն նկարը, որտեղ ներկայացված է ոչ միայն Արարատ լեռը, այլ մի ամբողջ ժամանակագրություն. այնտեղ նաև 1915 թվականի պատմությունն է:
Նա նշեց, որ մարդու «ղադրն» էլ գիտի, պրոբլեմն էլ գիտի ու, թեև Հարվարդ չի ավարտել, բայց գիտի՝ ինչ է պետք մարդուն և ուզում է աջակից լինել. «Սահմանամերձ գոտին պետք է տարբերվի այլ շրջաններից»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը առաջարկ է ստացել ճապոնական հայտնի «JVC Kenwood Victor Entertainment Corporation» կազմակերպությունից` ձայնագրել ճապոնական երգերի խտասալիկ:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մարտի 6-ին, 65 տարեկան հասակում, կյանքից հեռացել է ջութակահար, մանկավարժ Աշոտ Ճենտերեջյանը:
Մարտի 5-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվա այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դմիտրի Ռոգոզինի հետ։
Ռուս-ամերիկյան հարաբերություններն անխուսափելիորեն կկարգավորվեն։ Այս մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստան այցելելու հրավերի և հյուրընկալության համար: «Այս տարվա մեր առաջին նիստն անցավ կառուցողական մթնոլորտում, և այս հարթակը, որի շրջանակում լուծումներ են ստանում տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր, ճիշտ հարթակ է:
Ռուսաստանում՝ Կամչատկայի Օլյուտորսկի շրջանում, տեղի է ունեցել 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մարտի 6-ին, ժամը 15.00-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Սարգիս Մ.-ն:
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Անթալիայում այսօր հանդիպել է իր թուրք և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի քննարկի Սիրիայում և Իրաքում իրավիճակը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարությանը։