
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը Կոտայքում է. Լևոն Տեր-Պետրոսյանը մարզային այցելություններին առայժմ չի մասնակցում

«Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն այսօր շրջում է Կոտայքում։ ՀՀ առաջին նախագահ, դաշինքի ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը մարզային այցելություններին առայժմ չի մասնակցում։
Դաշինքի ներկայացուցիչներն այսօր կշրջեն ՀԱԿ-ՀԺԿ-ի գրասենյակներում, աշխատանքային հանդիպումներ կունենան ակտիվի հետ։ Եղվարդում հանդիպումը կայացել է ժամը 13:00-ին, Չարենցավանում կլինի՝ 15:00-ին, Հրազդանում՝ 17:00-ին, Աբովյանում՝ 19:00-ին։