«Ես ոչ թե եկել եմ ճարտար խոսելու, ասելու, դուք բոլորդ էլ գիտեք Ծառուկյանին». Գագիկ Ծառուկյան

«Սկսել ենք սահմանամերձ գոտուց, որովհետև պետությունը սկսվում է սահմանից, ոչ միայն բերք ու բարիք եք ստեղծում, այլ սահման եք պահում։ Ես ոչ թե եկել եմ ճարտար խոսելու, ասելու, դուք բոլորդ  էլ գիտեք Ծառուկյանին, ոչ մի բանի կարիք չունեմ, ժողովո՛ւրդ, ո՛չ գումարի, ո՛չ պաշտոնի, այլ չեմ կարող ձեռքերս ծալած նստել։ Ուզում եմ մասնակից լինել, ուզում եմ աջակից լինել»,- այսօր Բերդ քաղաքում նախընտրական հանրահավքի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, որ մարդու «ղադրն» էլ գիտի, պրոբլեմն էլ գիտի ու, թեև Հարվարդ չի ավարտել, բայց գիտի՝ ինչ է պետք մարդուն և ուզում է աջակից լինել. «Սահմանամերձ գոտին պետք է տարբերվի այլ շրջաններից»։

Ծառուկյանի խոսքով՝ Տավուշում մարդիկ պետք է զբաղվեն խաղողագործությամբ, դեղձ աճեցնելով, անասնապահությամբ։ Նա նշեց, որ յուրաքանչյուր տարածք պետք է զբաղվի նրանով, ինչով նախկինում է զբաղվել։ Ծառուկյանը խոսեց վարկերի բարձր տոկոսադրույքներից, Արաբական երկրների փորձից։

«Բարեգործությամբ, օգնությամբ  երկիր չես կառուցի, այլ հարկավոր է այդ հնարավորությունը տրամադրես մարդկանց,- ասաց Ծառուկյանն ու հավելեց,- Ես ինչ ասում եմ, իմ խոսքերին տեր եմ»։

Կարդացեք նաև

Նշելով, թե ինքն էլ է տեսնում քարոզարշավի ժամանակ մյուս ուժերի խոստումները, Ծառուկյանը հարց ուղղեց, թե այդ մարդիկ իրական կյանքում ինչի՞ են հասել ու ի՞նչ են արել։ Ըստ նրա՝ մինչև իր դաշինքի 15 կետերը չիրականանան, ճգնաժամը շարունակվելու է, աղքատությունն՝ ավելանալու, արտագաղթը՝ շարունակվելու։

Տեսանյութեր

Լրահոս