
Իբրահիմովիչին որակազրկում է սպասվում

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան քննարկում է, թե արդյո՞ք անհրաժեշտ է պատժել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին և «Բորնմութի» պաշտպան Թայրոն Մինզգին՝ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար:
Ֆուտբոլիստներն աչքի էին ընկել ոչ մարզական պահվածքով: Թայրոն Մինզգը խաղի ընթացքում կանգնեց Իբրահիմովիչի մազերին: Մեկ այլ դրվագում մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստն օդային պայքարում արմունկով հարվածեց Մինգզին:
Չնայած ֆուտբոլիստները նշում են, որ դիտմամբ ոչինչ չեն արել, Ֆուտբոլի ասոցիացիան, ամենայն հավանականությամբ, կպատժի նրանց: Ըստ նախնական որոշման՝ Իբրահիմովիչը չի օգնի թիմին 3 խաղ, իսկ Մինգզը կբացակայի ավելի երկար:
Սիրարփի Աղաբաբյան