Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 7-ին այցելեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնական գրասենյակ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեր հարցին, թե ինչպե՞ս է, որ հարցման արդյունքներով ՀՀԿ-ն զիջում է «Ծառուկյան» դաշինքին, հակադարձ հարց հնչեցրեց՝ այսօր ամսի քանի՞սն է, և հորդորեց հերթականությամբ համբերատար հետևել հաջորդ օրերի արդյունքներին՝ ամսի 10-ին, 16-ին, 26-ին։
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանն իր «Ո՞վ, ու՞մ և ի՞նչ հարցում է խորհուրդներ տալիս» վերտառությամբ մեկնաբանության մեջ անդրադարձել է իր հասցեին ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հնչեցրած խոսքերին։
ՀՀ կառավարությունը Ոստիկանությանը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ` Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ընտրական գործընթացում բնակչության անհատականացման գործընթացը պատշաճ ապահովելու նպատակով:
Ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներ իրականացնելու համար Լարսի ավտոճանապարհի փակման դեպքում այլընտրանքային լավագույն տարբերակը Հարավային Օսիայի ճանապարհն է:
Սիրիայում ավելացել է հրադադարի ռեժիմին միացած զինված խմբավորումների քանակը:
Կողոպուտ Վանաձորում. կնոջը ծեծի էր ենթարկել և հափշտակել հեռախոսը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ ստանալու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Մենք հիմա գերազանց ֆիզիկական վիճակում ենք: Բոլորն էներգիայով լի են, և պրոֆեսիոնալ մոտեցման համար կարող եմ միայն գովել տղաներին: Մենք ուզում ենք լավ խաղ ցուցադրել: Ֆիրմային ոճը և վարպետությունը պետք է օգնեն մեզ հաղթել»,- ասել է Անչելոտին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում իրեն նախորդած Բարաք Օբամային մեղադրել է Ռուսաստանի նկատմամբ վարած թույլ քաղաքականության մեջ:
Փարիզի «Ինվալիդների» պալատի «Պատվո» հրապարակում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Բոլորն էլ լսեն են անևրիզմի մասին։ Դրա նշաններից են գլխացավերը, մեծացած աչքերը, մթագնումը, ցավն աչքերի տակի հատվածում, թուլությունը, դժվարությունը խոսելու ընթացքում։
«Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է, որն արտահայտվեց նաև վերջերս, երբ Լավրովն ասաց, որ ԼՂ հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործը չէ։ Բարձր մակարդակով բավականին կարևոր ուղերձներ են հղվում Ադրբեջանին»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Սկակովը։
Transfermarkt-ը Գրիզմանին և Լևանդովսկուն գնահատում է 80 մլն եվրո, իսկ Մբապեին՝ 10 մլն եվրո:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, խոշտանգման և ազատազրկման վայրում թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերի մասին նույն հիմնարկի կալանավոր Հրաչյա Գ.-ի` 29.12.2016թ.-ին և 16.02.2017թ.-ին տված հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է երկու քրեական գործ, որոնք, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությամբ պայմանավորված, միացվել և քննվում են մեկ վարույթում:
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Արիեդո Բրայդան մեկնաբանել է «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի նկատմամբ հետաքրքրությունը:
Բրազիլիայի ցածր դիվիզիոններից մեկում «Միրայ» և «Կատանդուվենսե» ակումբների միջև հանդիպման ժամանակ տանտերերի ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել դաշտի կենտրոնից:
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ մեկնել է Ռուսաստան: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Մարտի 9-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում մրցակցի հ արկի տակ ուժերը կչափի ռուսական «Ռոստով»-ի հետ:
Այս եզրակացություններն արվել են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 16 երկրներում ապրող ավելի քան 20 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման հիման վրա: Հետազոտողները պարզել են, որ հարցման մասնակիցներից յուրաքանչյուր չորրորդն ստիպված է եղել կաշառք տալ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) Ադրբեջան կայցելեն մարտի 11-ին: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Մենք մեր կյանքով, մեր փորձով ինչ-որ բանի հասել ենք՝ հեղինակության, արժանիքների, և կարող ենք կողքից նայել, թե ինչպես է ժողովուրդը մաքառում, ինչպես է ժողովուրդը տանջվում։ Բայց մենք որոշել ենք ամեն ինչ մի կողմ դնել, նաև այն խոսակցությունները, թե դու զինվորական ես, դու պետական գործիչ ես, կառավարման համակարգում ես եղել, քեզ պե՞տք է այս ամենը։ Այո՛, պետք է այս ամենը, որովհետև մենք ուզում ենք լինել ժողովրդի կողքին»։
Դպրոցականները կանխել են կասկածյալի փախուստը. մանրամասնում է քննիչը:
Մրցույթին դիմել է 50 հասարակական կազմակերպություն։ Այդ թվում՝ 12 հայտ ընդունվել է «Մերօրյա հերոսների փառաբանում», 10 հայտ ստացվել է «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում, 3 ՀԿ հայտ է ներկայացվել «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» անվանակարգում։
Թուրքիայի Ադանա քաղաքում Միացյալ Նահանգների հյուպատոսարանի թարգմանիչ Համզա Ուլուչայը, ով փետրվարի 23-ին ձերբակալվել էր, կալանավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է կոորդինացնեն իրենց ջանքերը Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելու ուղղությամբ, հայտնում է Reuters-ը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից կատարված գողության հանգամանքները։
Անկախություն ձեռք բերելու պահից Հայաստանը պատմական շանս ստացավ՝ ստեղծել վերազգային քաղաքական ազգ: 1989-2003թթ. հայ հասարակության լայն մասսաներն ամբողջ աշխարհում մեծ հույսեր էին կապում իրենց պատմական հայրենիքի հետ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առաջնահերթություն է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակիցը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում։
Հայաստանում գազի գնի 25% իջեցումն իրատեսական է։ Այս մասին այսօր Եղվարդում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքից առաջադրված Լևոն Զուրաբյանը։
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մինասյանն ընտրվել է բուհի ռեկտոր: