
««Ելքի» պլակատները սևացրել է «հուսահատությունը»». Նիկոլ Փաշինյան

Այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վանաձորում իրենց դաշինքի պաստառները սևացնելուն և պոկելուն:
«Պետք է դրանով զբաղվեն իրավապահները, պետք է տան համապատասխան գնահատական: Ի՞նչ է սա նշանակում: Մենք ասում ենք՝ այս ընտրություններում մեր ամենամեծ մրցակիցը հուսահատությունն է, և հուսահատությունը զգացել է, որ խնդիրներ են առաջանում իր համար, և սկսել է մեր պլակատները սևացնել՝ իր երանգներին բերելու համար: Հուսահատությունը ոչ միայն իշխանությունն է, այլև իր արբանյակ ուժերը»,-նշեց Ն. Փաշինյանը:
Մարդկանց հետ զրույցներում Ն. Փաշինյանը նշում էր, որ մարդիկ ընտրությունների ժամանակ պետք է իրենց քվե տան, որպեսզի իրենք կարողանան որևէ բան փոխել.
«Դուք քվեարկում եք, մեզ իրավունք եք տալիս բան անելու, մենք այդ բանն անում ենք: Ինչի՞ մենք չենք կարա դա անենք, որովհետև երկիրն ունի սեփականատեր, ու դա ժողովուրդն է: Ժողովրդի մեծամասնությունը պետք է ասի, որ թույլ են տալիս մենք դա անենք»: