Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն ընտրվել է Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնում: Հայտնի էր, որ տնօրենի պաշտոնի համար հայտ էր ներկայացրել ևս մեկ թեկնածու՝ Վահրամ Գալստյանը, ով, սակայն, այսօր Մշակույթի նախարարությունում անցկացվող մրցույթին ներկա չի եղել:
Դամասկոսը պահանջում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի զորքերն անհապաղ դուրս բերել Սիրիայից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 60-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ:
Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը տեղի կունենա Սոչիում հունվարի 29-30-ին:
«Տարվա ամեն ամիսն իրեն բնորոշ հիվանդություն ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետիի գլխավորած պատվիրակությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձանագրել են ռուս-թուրքական փոխգործակցության կարեւորութունն ու արդյունավետությունը Սիրիայում կայուն քաղաքական կարգավորման հասնելու նպատակով:
Իտալիայի Սիցիլիա կղզու ոստիկանությունը ձերբակալել է շտապ օգնության սանիտարին, որին կասկածում են մի քանի սպանությունների մեջ. ոստիկանության տվյալներով՝ նա հիվանդներին մեռցնում էր տեղի հուղարկավորության գրասենյակի պատվերով, որը կապեր ուներ մաֆիայի հետ, տեղեկացնում է BBC-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղայի նկատմամբ շենքի վերելակում ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ հույսեր է կապում 2018 թվականին հայկական ֆուտբոլի զարգացման հետ:
2019 թվականի հոկտեմբերից Մեծ Բրիտանիայի հպատակները կսկսեն կապույտ գույնի անձնագրեր ստանալ՝ Եվրամիության համար ավանդական մուգ կարմիր գույնի փոխարեն:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, արծարծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017թ. քվեարկության արդյունքները:
Ազգային անվտանգության ծառայության առաջնահերթ խնդիրներից մեկը շարունակում է մնալ հետախուզական և հակահետախուզական գործունեության արդյունավետության բարձրացումը:
ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի խոսքով՝ պապիլոմա վիրուսը բավական չար վիրուս է. այն առաջացնում է արգանդի վզիկի քաղցկեղ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Եվրամիության հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացները՝ յուրաքանչյուրից քաղելով և յուրաքանչյուրին տալով դրականը և օգտակարը, ինչը միավորում է և ոչ թե բաժանում:
Մեծ Բրիտանիայի Ֆորին-օֆիսի ղեկավար Բորիս Ջոնսոնն իրեն ռուսասեր է համարել եւ ընդունել է ռուսական արմատների առկայությունը։
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, դեկտեմբերի 23-24-ը, դեկտեմբերի 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ:
Կինոարտադրությանը տրամադրվող բյուջեի 30 տոկոսն այսուհետ տրամադրվելու է այդ ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդներին՝ զարգացնելու համար սեփական կինոնախագծերը: Այս մասին այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց նախարար Արմեն Ամիրյանը:
ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի աշխատանքը, ինչո՞ւ է ամեն անգամ Վրաստանի դեսպան նշանակվում հասարակության համար շատ անսպասելի և անակնկալ մեկը, Վրաստանն այդքան ոչ կարևոր ուղղությո՞ւն է մեզ համար, որ այդ պասիվ աշխատող պատգամավորին դեսպան են նշանակել այնտեղ։
Ստամբուլի ոստիկանության պարեկապահակային վարչության պետ Թայֆուն Քարալին փողոցում ծեծել է ծառայության ընթացքում խախտում թույլ տված աշխատակցին:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, Հայաստանի Հանրային ռադիոն ու Panarmienian.net-ը 2017 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեությունը ամենահաճախ լուսաբանած լրատվամիջոցներն են:
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամ, համակարգող Արթուր Խաչատուրյանը այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելք. փոփոխությունների դրդապատճառներն ու հնարավոր հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ որպես արգելքի հիմնավորում՝ սկզբում բերվում էր աջ ղեկով մեքենաների վտանգավորությունը, որը, ըստ նրա՝ ապացուցված չէ։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տարեվերջյան մամուլի ասուլիսն էր: Գերատեսչությունը տարին ամփոփում է, սեփական բնորոշմամբ՝ աննախադեպ առաջընթաց գրանցելով, ինչպես հայկական, այնպես նաև՝ համաշխարհային արվեստը. պատմամշակութային արժեքները երկրի ներսում ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու, հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Ավստրալիայի ոստիկանությունը դեկտեմբերի 22-ին առգրավել է 1,2 տոննա քաշով խոշորագույն խմբաքանակի մետամֆետամին թմրանյութ:
«Երբ չլինի անդունդ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության արտաքին և ներքին օրակարգերի բառապաշարի և ուղերձների միջև, ես դա կհամարեմ լավ նշան»: