Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կսկսի տալ կապույտ գույնի անձնագրեր՝ մուգ կարմիրի փոխարեն
2019 թվականի հոկտեմբերից Մեծ Բրիտանիայի հպատակները կսկսեն կապույտ գույնի անձնագրեր ստանալ՝ Եվրամիության համար ավանդական մուգ կարմիր գույնի փոխարեն: Դեկտեմբերի 22-ին այս մասին հայտնել է Guardian թերթը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը։
«Եվրամիությունից դուրս գալը մեր ազգային ինքնությունը վերականգնելու բացառիկ շանս կտրամադրի»,- հայտարարել է երկրի ներքգործնախարարության ղեկավարի ներգաղթի հարցերով տեղակալ Բրենդոն Լյուիսը: Առաջին անգամ կապույտ շապիկը հայտնվել է 1921 թվականին եւ այդ տեսքով գոյություն է ունեցել մինչեւ 80-ական թվականների վերջը:
Փաստաթղթի ժամանակակից մուգ կարմիր գույնը տուրք է Եվրամիության կանոններին: XX հարյուրամյակի սկզբի նմուշին վերադառնալ առաջարկել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Brexit-ի կողմնակիցները: Կառավարող Պահպանողական կուսակցությունից Համայնքների պալատի պատգամավոր Էնդրյու Ռոզինդելը ԵՄ-ի մուգ կարմիր անձանագիրն «ազգային նվաստացման աղբյուր» է համարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: