ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին ժամը 14 :00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հայաստանում եղանակային վատ պայմանների, մառախուղի պատճառով դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:
Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Էներգետիկի օրվա կապակցությամբ պարգեւատրման հանդիսավորարարողություն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կրկին վերադառնալ Դորտմունդ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գոհ է ներկայիս կառավարության գործունեությունից:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 2017թ.-ի դեկտեմբերի 21-ից հրապարակային առաջարկի միջոցով սկսել է տեղաբաշխել 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան 9,2 % եկամտաբերությամբ, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր՝ 30 ամիս շրջանառության ժամկետով։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100,000 ՀՀ դրամ։
«Խորհրդարանում երեկ մթնոլորտը հագեցած էր, այն ամբողջությամբ ԱԺ կանոնակարգ-օրենքի շրջանակներում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության երեկվա գործողություններին:
Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում իրականացված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները անհատականացնելու ուղղությամբ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դեկտեմբերի 22-ին հավանություն է տվել երկրի՝ 2018 թվականի պաշտպանական բյուջեին 5,19 տրիլիոն իենի (46 միլիարդ դոլարի) չափով, որը 1,3 տոկոսով գերազանցում է 2017 թվականին պաշտպանության համար հատկացված ծախսերը:
Արգենտինյան դատարանը մերժել է սենատոր եւ երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների փաստաբանների կողմից նրա նախնական կալանավորման մասին որոշման բողոքարկումը՝ 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում պայթյունի հետաքննությանը խոչընդոտելու մեղադրանքների կապակցությամբ:
Պերուի միապալատ խորհրդարանը՝ Կոնգրեսը, դեկտեմբերի 21-ին բազմաժամ քննարկումից հետո չի կարողացել պաշտոնազրկում հայտարարել երկրի նախագահ Պեդրո Կուչինսկիին կոռուպցիոն սկանդալի գործով:
ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը 2017 թվականը հաջողված է համարում ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակներում:
Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն հաստատել է, որ իր պաշտոնը կթողնի 2018 թվականի ապրիլին:
Գերմանիայի իրավապահ մարմինները հայտարարել են, որ տեղյակ են Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի հայտարարության մասին, համաձայն որի Եվրոպայի մի շարք երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, մահափորձեր են նախապատրաստվում Թուրքիայից այդտեղ հաստատված անձանց, մասնավորապես՝ հայերի և ալևիների նկատմամբ:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 06:06-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում գտնվող «Armenian Apex Guest House» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 14-ին, 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ 2106» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաների վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 21-ին՝ Սուրբծննդյան տոնի արձակուրդից առաջ կայացած իր վերջին նիստում չի քննարկել նույն օրը Ներկայացուցիչների պալատում ընդունված օրինագիծն այն նահանգներին եւ շրջաններին օգնություն ցույց տալու համար 81 միլիարդ դոլար հատակացնելու մասին, որոնք այս տարի տուժել են փոթորիկներից եւ անտառային հրդեհներից։
Դեկտեմբերի 20-ին ժամը 12:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ` 1984թ. ծնված Ռ.Հ-ն, վարելով «HUNDAI TUCSON» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 7 շենքի դիմացի ճանապարհահատվածում, վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի` 2010թ. ծնված Ա.Ա-ին։
Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի լույս 22-ի գիշերն արտահերթ լիագումար նիստում հաստատել է նախարարների կաբնիետի կազմը եւ կառավարության «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» ծրագիրը։
Կատալոնիայի անկախության կողմնակիցները, որոնք մտնում են Կատալոնիայի ազգային ասամբլեայի կազմի մեջ, տարածաշրջանային խորհրդարանի ընտրությունների արդյունքներն ընդունել են ցնծությամբ, դիսկոտեկով եւ խամոնի ու պանրի խորտիկներով՝ գինով ու գարեջրով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ամերիկացի զինվորականներg Աֆղանստանում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ չի վերացվել ահաբեկչության սպառնալիքը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը տարածաշրջանային ընրություններում անկախության կողմնակիցների հաջողությունից հետո Իսպանիայի իշխանություններից պահանջել է չեղարկել Մադրիդի ուղղակի կառավարումը Կատալոնիայում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հայաստանն ուշադրությամբ հետևում է Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին, քանի որ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը:
Զինված ուժերի զարգացումը ԿԺԴՀ-ին թույլ է տվել դառնալ մի պետություն, որն ունակ է անմիջականորեն միջուկային սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգներին:
Կատալոնիայի անկախության օգտին հանդես եկող երեք կուսակցությունները, դեկտեմբերի 21-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ձայների 99 տոկոսի հաշվման արդյունքներով 70 տեղ են ստացել 135 տեղանոց օրենսդիր մարմնում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Sky Sport-ի ամենամյա դասակարգման աղյուսակում:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ խաղաղ ցուցարարների վրա հարձակված երկու թուրք ընդունել են իրենց մեղքը:
Դեկտեմբերի 20-ին ժամը 19:00-ին աջ ձեռնաթաթի մատների պատռված վերքերով Մարտակերտի զինհոսպիտալ է ընդունվել նույն շրջանի Ծաղկաշեն գյուղի բնակիչ` 2003թ. ծնված Ն.Մ-ն: