Բաժիններ՝

Բորիս Ջոնսոնն իրեն «համոզված ռուսոֆիլ» է համարել

Մեծ Բրիտանիայի Ֆորին-օֆիսի ղեկավար Բորիս Ջոնսոնն իրեն ռուսասեր է համարել եւ ընդունել է ռուսական արմատների առկայությունը։ «Ես ռուսոֆիլ եմ, համոզված ռուսոֆիլ:

Ես նախնիներ ունեմ Ամերիկայում, Գերմանիայում եւ, իհարկե, այստեղ՝ Մոսկվայում: Ես համոզված եմ, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի առաջին նախարարն եմ, որին Բորիս են կոչում»,-ասել է նա՝ ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները: Լավրովը, իր հերթին, հայտարարել է, որ ռուս-բրիտանական հարաբերությունների վիճակը չի կարելի բավարար համարել, բայց Մոսկվան եւ Լոնդոնը ցանկանում են երկկողմ խնդիրների հաղթահարման ուղիներ գտնել:

«Համաձայն ենք, որ ռուս-բրիտանական հարաբերությունների վիճակը չի կարելի բավարար համարել: Կուտակվել են խնդիրներ, դրանց բեռը մեզ ետ է քաշում, թեեւ երկու կողմերը, ըստ իս, ցանկանում են դրանց հաղթահարման ուղիներ գտնել»,-ասել է Լավրովը: Ռուսաստանը հանդես է գալիս առեւտրի եւ ներդրումների գծով Ռուս-բրիտանական միջկառավարական կոմիտեի աշխատանքի շուտափույթ վերսկսման օգտին, հայտարարել է Լավրովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս