Բաժիններ՝

Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը կանցկացվի Սոչիում հունվարի 29-30-ին

Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը տեղի կունենա Սոչիում հունվարի 29-30-ին: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարարության Ասիայի եւ Աֆրիկայի երկրների գծով դեպարտամենտի տնօրեն Այդարբեկ Տումատովը: «Որոշում էընդունվել Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսն անցկացնել հունվարի 29-30-ին Սոչիում»,-ասելէ նա:

Դեկտեմբերի 22-ին Աստանայում ավարտվում է Սիրիային նվիրված բանակցությունների ութերորդ փուլը: Հանդիպման գլխավոր թեմաներն են դարձել Սոչիում Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի ժամկետների ու մասնակիցների համաձայնեցումը, ինչպես նաեւ սիրիական հակամարտության կողմերի միջեւ ձերբակալված անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման մասին դրույթի ընդունումը: Բացի այդ, օրակարգում ներառված էին ապաէսկալացման գոտիների իրադրությունը եւ հումանիտար ականազերծման վերաբերյալ հայտարարության հաստատումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս