Բաժիններ՝

Ավստրալիայում 800 մլն դոլարի մետամֆետամինի խմբաքանակ են առգրավել

Ավստրալիայի ոստիկանությունը դեկտեմբերի 22-ին առգրավել է 1,2 տոննա քաշով խոշորագույն խմբաքանակի մետամֆետամին թմրանյութ:

Այդ մասին հայտնել է AP գործակալությունը: Սեւ շուկայում թմրանյութի խմբաքանակի վաճառքի գնահատման արժեքը 1,04 միլիարդ ավստրալական դոլար է (802 միլիոն դոլար): Իրականացված գործողության շրջանակներում ձերբակալվել է Ավստրալիայի ութ քաղաքացի:

Ոստիկանությունը նշում է, որ խմբաքանակը երկիր են բերել մասնավոր նավով, որը կառանվել է Ջերալդթոնում (Արեւմտյան Ավստրալիա) նախօրյակին, եւ այնուհետեւ վերաբեռնել են ֆուրգոնում, որն էլ կալանվել է: Տեղեկատվությունը, թե որտեղից է բերվել թմրանյութի խմբաքանակը, առայժմ չի հրապարակվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս