Տեղումներ, մառախուղ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, դեկտեմբերի 23-24-ը, դեկտեմբերի 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 25-ի ցերեկը, դեկտեմբերի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-27-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, դեկտեմբերի 23-24-ը, դեկտեմբերի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 25-ի ցերեկը, դեկտեմբերի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.80C (1962 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.50C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.30C