Թուրքիայի իշխանությունները Թրամփի նախկին խորհրդականին փորձել են կաշառել

Թուրքիան Դոնալդ Թրամփի նախկին խորհդական Մայքլ Ֆլինին առաջարկել էր 15մլն դոլար,  իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի   փախուստը ԱՄՆ-ից դեպի Թուրքիա կազմակերպելու համար։

Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության, նման տեղեկություն է հրապարակել ամերիկյան «Wall Street Journal» պարբերականը։

Մշակված ծրագրի համաձայն՝ Ֆլինը իր որդու հետ  միասին պետք է կազմակերպեր Գյուլենի փախուստը ԱՄՆ-ից։ Նախատեսվում էր, որ Գյուլենը պետք է տեղափոխվեր Թուրքիայի Իմրալը կղզու բանտ, որտեղ նաև գտնվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։

Նշվում է, որ այս հարցի շուրջ ԱՄՆ-ում սկսվել է հետաքննություն, որը իրականացնում է դատախազ Ռոբերտ Միլլերը։

Վերջինս պետք է պարզի, արդյոք Ֆլինը կապեր է հաստատել Թուրքիայի իշխանությունների հետ, թե՝ ոչ։

Աղբյուրը նշում է, որ այս տեղեկության վերաբերյալ, որևէ մեկնաբանությունները չի արել ոչ Ֆլինը, ոչ էլ դատախազի խոսնակը։

Ամերիկյան պարբերականի հայտնած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի  (FBI) աշխատակիցները պարզել են, որ Նյու-Յորքում  Ֆլինի և Թուրքիայի իշխանությունների միջև նույնիսկ հանդիպում է կայացել, որի ժամանակ քննարկվել է Գյուլենի փախուստի հարցը ԱՄՆ-ից։

Տեսանյութեր

Լրահոս