Բաժիններ՝

Մաքգրեգորը ծեծկռտուք է սարքել Bellator-ի մրցաշարի ժամանակ

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացել է խառը մենամարտերի «Bellator 187» մրցաշարը: Մենամարտերից մեկում Չարլի Ուորդը` UFC-ի չեմպիոն Կոնոր Մաքգրեգորի թիմի անդամներից մեկը, առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել Ջոն Ռեդմոնդին:

Այդ պահին դահլիճում գտնվող Մաքգրեգորն անմիջապես ներխուժել է ռինգ, որպեսզի շնորհավորի թիմակցին: Քանի որ մարտիկների աջակիցներն ութանկյուն կարող են մուտք գործել միայն մրցավարների հատուկ ազդանշանից հետո, մրցավարը Կոնորին մի կողմ է հրել: Իռլանդացուն մրցավարի նման արարքն ընդհանրապես դուր չի եկել, ինչի արդյունքում հրմշտոց է սկսվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս