«Ամսի 24-ին կստորագրենք համաձայնագիրը». Արմեն Աշոտյան

«Ամսի 24-ին կստորագրենք համաձայնագիրը». Արմեն Աշոտյան

«Հայաստանը պատրաստ է ստորագրել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը։ Նման պնդումներ եղել են նաև ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ Աշոտյանի՝ համաձայնագրի ստորագրումով Հայաստանը վերջապես կազատվի այն ստերոտիպից, որով ԵՄ երկրները Հայաստանին և Ադրբեջանին դիտարկում էին նույն հարթության վրա, իսկ Վրաստանին առանձնացնում տարածաշրջանում։

«Այս համաձայնագրի գերնպատակն այն է, որ շարքային քաղաքացիներն ավելի լավ ապրեն, և պոկվենք Ադրբեջանի հետ ասոցացվելու ԵՄ քաղաքականությունից։ Ադրբեջանն էլ է բանակցում ԵՄ շրջանակային համաձայնագիր ստորագրելու համար, բայց այնտեղ կան շատ լուրջ խնդիրներ։ Ես չեմ բացառում, որ ադրբեջանական փաստաթուղթը կարող է ավելի շատ դեկլարատիվ լիներ։

Ամսի 24-ին կստորագրենք համաձայնագիրը, որպեսզի այն գործի պետք է ստանա ԵՄ 28 անդամ երկրների համաձայնությունը, հետո մտնի ԵԽ ու վավերացվի։ 2018թ. մայիս ամսվա վերջին հունիս ամսվա սկզբին լինելու են ԵԽ ընտրություններ, և Հայաստանին քիչ ժամանակ է մնում։ ԵԽ ընտրություններն են և մեզ քիչ ժամանակ է մնում»,- ասաց պատգամավորը։

Աշոտյանի խոսքով՝ շրջանակային համաձայնագիրը լրջագույն քաղաքական կարևորություն ունեցող փաստաթուղթ է, քանի որ դրանով շատ հստակ բանաձևված է Արցախի խնդրի կարգավորման՝ եվրոպական կողմի հետ բանակցված մոտեցումը. «ԵՄ-ն արտահայտում է 28 զարգացած պետությունների կարծք։ Ադրբեջական ջանքերը՝ փոխելու բանակցային ուղղությունը, փակ է լինելու այս համաձայնագրով։ Չի կարող ԵՄ-ն Ադրբեջանի հետ ստորագրել փաստաթուղթ, որտեղ ԱՀ հարցի վերաբերյալ այլ մոտեցում լինի»։

Պատգամավորն ընդգծեց՝ համաձայնագրի բազմաթիվ դրույթներ գործելու են մինչև ԵԽ կողմից համաձայնագրի վավերացումը. «Խոսքն այն դրույթների մասին է, որոնք բխում են գործընկերության գերակայությունից, որը ենթադրում է ֆինանսական աջակցություն՝ բյուջետային և ծրագրային աջակցության տեսքով»։

Շրջանակային համաձայնագրի ստորագրումն, ըստ Աշոտյանի՝ համադրման և ԵՏՄ տարածքում ՀՀ առաջատար երկիր լինելու ապացույցն է.

«Դեռևս 2013թ. Հայաստանը պատրաստ էր ստորագրել ասցացման համաձայնագիրը։ Փաստաթուղթն ուներ քաղաքական և տնտեսական մաս։ Քաղաքական մասը մենք պատրաստ էինք ստորագրել։ Ուկրաինայի համար ԵՄ-ն բացառություն արեց, ՀՀ-ի համար չարեց։ Այն ժամանակվա եվրոպական հանձնաժողովը բավականաչափ ճկուն չգտնվեց։ Մենք ակնհայտ առաջ ենք Ուկրաինայից և Մոլդովայից, որոնք արդեն 2013թ. ասոցացված են։ Մենք չենք անում աշխատանք, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները դրական արտահայտվեն մեր երկրի մասին, մենք դա անում ենք, որովհետև ՀՀ քաղաքացիների կյանքը բարելավելու համար եվրոպական մոդելից լավ մոդել չենք տեսնում»։

Բաժնի նյութերի ընտրանի

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-09
ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
«Ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը: