Բաժիններ՝

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համատեղ կպայքարեն ԻՊ վերջնական ոչնչացման ուղղությամբ

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ոչնչացման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի ունեցած հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ:

Նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նրանք նաև կոչ են արել սիրիական հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ժնևյան գործընթացում:

Համատեղ հայտարարության տեքստում նշվում է նաև, որ նախագահները բացառում են սիրիական հակամարտության ռազմական կարգավորումը՝ ընդգծելով վերջնական քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս