Բաժիններ՝

«Այդ չորացած կոճղերը 2 օր առաջ արմատախիլ են արվել». Ռուսլան Բաղդասարյան

Այսօր Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կազմակերպվել է ծառատունկ։ Շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր տնկվելու է շուրջ 1100 ծառ։

Ծառատունկ է իրականացվում նաև Դավիթաշեն 1-ին թաղամասում Դելֆին լողավազանի առջևի հատվածում, որտեղ այս տարվա ապրիլին 23 բարդիներ էին հատվել։

Ըստ Ռ.Բաղդասարյանի՝ հատված ծառերն այլևս կենսունակ չէին։ «Այդ չորացած կոճղերը 2 օր առաջ արմատախիլ են արվել և այսօր արդեն ծառատունկ է արվում»,- ասաց Ռ. Բաղդասարյանը։

Նկատենք, որ Դավիթաշենը Երևանի ամենականաչ թաղամասերից մեկն է, մասսայական ծառատունկերն այստեղ ավանդական են դարձել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս