Բաժիններ՝

Դելիում ավտոմեքենաների օգտագործման հարցում սահմանվել են սահմանափակումներ

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի տեղական իշխանությունները քաղաքում առկա ծխի պատճառով ավտոմեքենաների օգտագործման հարցում մտցրել են սահմանափակումներ: Ինչպես հաղորդում է «euronews»-ը, իշխանությունները նպատակ ունեն այդ ձևով նվազեցնել քաղաքում օդի աղտոտվածությունը: Սահմանափակումները կգործեն նոյեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում: Այդ օրերին հասարակական տրանսպորտը կաշխատի ուժեղացված ռեժիմով:

Մայրաքաղաքում օդում բացասական բաղադրիչների տարածվածության մակարդակը նորմայից անցել է 5 անգամ, որոշ շրջաններում նույնիսկ 7 անգամ:

Փորձագետները տեղեկացնում են, որ հանգստյան օրերին իրավիճակն ավելի կսրվի: Տեղի կազմակերպությունները բարձրաձայնում են, որ մարդկանց առողջության տեսանկյունից քաղաքում առկա է ճգնաժամային իրավիճակ: Բժիշկներն ահազանգում են, որ վերջին օրերին շնչուղների խնդիրներով հիվանդանոցներ դիմած անձանց քանակն աճել է 20 տոկոսով:

Դելիում հետաձգվել են բացօթյա բոլոր հանրային միջոցառումները: Իշխանությունները մտադիր են ջրել փողոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս