Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Նյու-Յորքում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին:
Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շարքն այսօր սկսվել է դեռ վաղ առավոտից:
Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության Նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
«Նախարարության գերական խնդիրների մեջ է և առաջիկա մեկ ամսվա ընթացքում կիրագործվի հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագիրը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը։
««Նաիրիտում» պրոֆեսոինալների աշխատանքի շնորհիվ մենք խուսափեցինք շատ մեծ աղետից, փրկարարները ավելի քան 20 ժամ՝ ամեն րոպե, ամեն վայրկյան հովացման աշխատանքերն են կատարել՝ իրենց կյանքը վտանգելով»։
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ցուցարարի անհետացումից հետո սկսված ցույցերի ժամանակ 17 մարդ տուժել է, ևս 23-ը՝ ձերբակալվել:
Հետախուզվողը՝ անձնագրային խմբի աշխատասենյակում:
Բրուցելոզի ախտանիշներով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված հիվանդների վիճակն այս պահին գնահատվում է բավարար:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ամեն ինչ արվում է հրդեհի տարածումը կանխելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը:
«ՀՀ Ազգային ժողովում ռումբի մասին ահազանգն Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է ժամը 6:56-ին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասյ մասին ասաց ՀՀ ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը:
ԱԺ աշխատակազմում փոփոխությունների կոնտեքստում բենզինի, հեռախոսային խոսակցությունների նոր լիմիտներ են սահմանվել՝ էականորեն նվազեցնելով նախկինը: ԱԺ նախագահի մեքենան, եթե անցյալում անսահմանափակ բենզին կարող էր ստանալ, այժմ օրական 25 լիտր է սահմանվել: Հեռախոսային խոսակցությունների համար էլ՝ ամսական 45 հազար դրամ։
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Պարգեւ Սրբազանի խոսքով՝ 26 տարիների ընթացքում Արցախը եւ ձեռքբերումներ, եւ կորուստներ է ունեցել: «Ահռելի ճանապարհ ենք անցել՝ քաղաքներ, շրջկենտրոններ, գյուղեր են նորոգվել, դպրոցներ, բուժկետեր, հյուրանոցներ, երեք կարեւոր մայրուղի-ճանապարհներ են կառուցվել, ջրատար, էլեկտրականություն է անցկացվել»,-ասաց նա:
Նախարարության ողջ աշխատակազմը տարհանվել է շենքից։ Որոնողական աշխատանքների արդյունքում շենքում ռումբ չի հայտնաբերվել, և նախարարության աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատատեղերը։
Շուգաևի հայտարարությունն ադրբեջանական ԶԼՄ-ները մեկնաբանել էին, որ հնարավոր է ՌԴ-ն Ադրբեջանին էլ մատակարարի «Իսկանդեր» համալիր: Ի դեպ, ռուսական արտադրության «Իսկանդեր» համալիր, բացի արտադրող երկրից, ունի միայն Հայաստանը:
ԱԺ ընտրություններից հետո և մայիսյան տոների առիթով սպասում կար, որ Սերժ Սարգսյանը համաներման ակտ կստորագրի, և այդկերպ կփոխհատուցվի նաև այն քրեական հեղինակությունների վաստակը, որոնք ընտրություններում ակտիվ դեր խաղացին և որոնք սպասում են, որ համաներմամբ իրենց ընկերները կազատվեն բանտերից։ Սակայն դա տեղի չունեցավ:
Փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը՝ փակելով շենքի ընդհանուր ջրի փականը:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 00։53-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է լճափնյա ավազակույտում՝ մասամբ մնացել է ջրի մեջ. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ազատ Արցախը սեպտեմբերի 2-ին կտոնի անկախության հռչակման 26 ամյակը: Հանրապետության տարեդարձին նվիրված կանցկացվեն տարբեր միջոցառումներ:
Անցած տարվա ապրիլյան ռազմական գործողությունները, որ սանձազերծված էին Ադրբեջանի կողմից, ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Արցախի հարցի ռազմական լուծման անհնարինությունը: Այդ արկածախնդրությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ Պաշտպանության բանակն ամուր է, իսկ Արցախի թիկունքին Հայաստանն է և ողջ հայությունը:
26 տարի առաջ մեր ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու մասին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 01:00-ին տեղեկություն է ստացվել, որ Նորագավիթ-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Սեպտեմբերի 1-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կայացավ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան մրցավեճը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 5-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մաքսիմ Գորկու, Վասիլև, Մյասնիկյան, Հակոբջանյան, Մխիթարյան, Աղայան, Մանթաշյան փողոցների, Կամոյի փողոցի և նրբանցքների ջրամատակարարումը:
Գերմանացի, նիդեռլանդացի, ամերիկացի եւ ճապոնացի գիտնականները հայտնաբերել են կյանքի տեւողության որոշման պարզ եղանակ: Համապատասխան հետազոտությունը հրապարկված է NatureCommunications հանդեսում:
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը կիսվել է տրանսֆերային շուկայում ֆուտբոլիստների գնի մասին կարծիքով, ինչպես նաև պատմել է իր ակումբի ֆինանսական վիճակի մասին:
Որպեսզի նիհարեք, ընդհանրապես պարտադիր չէ, որ ծաղրեք Ձեր օրգանիզմին:
Կարճ հասակի պատճառով Տիրիոնը չէր կարողանում փայլել մարտի դաշտում, ինչպես իր եղբայրը: Դրա փոխարեն՝ Տիրիոնն անընդհատ կարդում էր, սովորում, ուսումնասիրում պատմությունը: Շատ սովորելու արդյունքում Տիրիոնը կարողանում է խոսել մի քանի լեզուներով և լինել հաճելի զրուցակից: