Բրուցելոզի ախտանիշներով Գյումրու հիվանդանոց տեղափոխվածների վիճակը գնահատվում է բավարար
Բրուցելոզի ախտանիշներով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված հիվանդների վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հիվանդանոցից:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մեզ հաստատեցին՝ այս պահին իրենց հիվանդանոցում բրուցիլոզի ախտանիշներով 2 հիվադ կա՝ Սպարտակ Հովսեփյան 1962 թվականի ծնված և Սերգեյ Սահակյան՝ 1994 թվականին ծնված: Նրանք շարունակում են այս պահին բուժում ստանալ հիվանդանոցում: Երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար: Հիվանդությամբ նախ վարակվել էր Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի անսանապահը:
Ավելի ուշ Գյումրու Ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց է տեղափոխվել Հովիտի մի բնակիչ: Հովիտ համայնքի ղեկավար Ավետիք Սերոպյանի հաստատեց գյուղում խոշոր եղջերավորների շրջանում բրուցիլոզի փաստը: «Վերջերս 4 եղջերավոր անասունի մոտ հայտնաբերվեց, իսկ մանր եղջերավորներին դեռ չենք ստուգել: Վարակակիր անասունները վերացվում են՝ պարտադիր»:
Գյուղապետի վստահեցմամբ, գյուղում համապատասխան հանձնաժողով է ստեղծվել, վարակված անասունների տերերից պահանջվել է հարկադիր մորթ իրականացնել:
Արմենուհի Մխոյան