Բաժիններ՝

Վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին. վարորդների ինքնությունը չի հաջողվել պարզել

Սեպտեմբերի 2-ին, ժամը 01:00-ին տեղեկություն է ստացվել, որ Նորագավիթ-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս պահին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-21010» մակնիշի 08 LL 803 պետհամարանիշով (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է կայանված «Ford Transit» մակնիշի 34 ON 354 պետհամարանիշով (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոքարշակին:

1993 թ. ծնված Ա. Մ.-ը և 1995 թ. ծնված Դ. Ն.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս