Համաներումը հնարավոր է սեպտեմբերի 21-ին չհայտարարվի. Սերժ Սարգսյանն այլ ծրագրեր ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չորս տարի սպասված համաներումը հնարավոր է սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի առիթով էլ չհայտարարվի, և այն ձգվի ևս մի քանի ամիս՝ մինչև տարեվերջ:

ԱԺ ընտրություններից հետո և մայիսյան տոների առիթով սպասում կար, որ Սերժ Սարգսյանը համաներման ակտ կստորագրի, և այդկերպ կփոխհատուցվի նաև այն քրեական հեղինակությունների վաստակը, որոնք ընտրություններում ակտիվ դեր խաղացին և որոնք սպասում են, որ համաներմամբ իրենց ընկերները կազատվեն բանտերից։ Սակայն դա տեղի չունեցավ:

Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից մի քանի ամիս առաջ կկազմակերպի սպասված համաներումը, սակայն «Սասնա ծռեր» խմբի որևէ անդամ ազատ չի արձակվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս