«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ամեն ինչ արվում է հրդեհի տարածումը կանխելու համար». ԱԻ փոխնախարար

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ամեն ինչ արվում է հրդեհի տարածումը կանխելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը:

«Տարածքում աշխատում են 40 փրկարարներ ու արգելոցի 15 աշխատակիցներ»,-նշեց փոխնախարարը` ընդգծելով, որ իրավիճակը հսկողության տակ է: «Կարծում ենք շատ կարճ ժամանակահատվածում հրդեհի ռիսկերը կբացառվեն»,-ասաց նա:

Սեպտեմբերի 1-ի երեկոյան կայծակից հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Քյոթուզ գյուղատեղիից հյուսիս:

 

Տեսանյութեր

Լրահոս