Բաժիններ՝

Դրախտիկ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է լճափնյա ավազակույտում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 00։53-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է լճափնյա ավազակույտում՝ մասամբ մնացել է ջրի մեջ. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում գտնվող լճափնյա տարածքից արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի 35 JP 012 պետհամարանիշով ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս