Բաժիններ՝

«Աշխարհում չկա ֆուտբոլիստ, որի համար արժե 100 միլիոն եվրո վճարել»

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը կիսվել է տրանսֆերային շուկայում ֆուտբոլիստների գնի մասին կարծիքով, ինչպես նաև պատմել է իր ակումբի ֆինանսական վիճակի մասին:

«Չեմ կարծում, թե այլ ակումբների հետ տրանսֆերային շուկայում չենք կարող մրցակցել: Աշխարհում ոչ մի ակումբ չունի այնքան գումար, որքան մենք: Ես ընդգծում եմ՝ հենց սեփական գումար: Դա կարևոր է: Այլ ակումբներ կարող են վարկեր վերցնել, գումար ստանալ սեփականատերերի կողմից, իսկ «Բավարիան» հպարտ է նանով, որ ունի ավանդային հաշիվ և ինքնուրույն է վաստակում:

Բայց, անկեղծ ասած, ես չեմ ցանկանում 100 մլն եվրոյով ֆուտբոլիստ գնել, նույնիսկ, եթե ունեմ այդքան գումար: Մեզ համար դա տարբերակ չէ: Ես կարծում եմ, որ աշխարհում չկա ֆուտբոլիստ, որի համար արժե 100 մլն եվրո վճարել»,- Հյոնեսի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930