
Երևանում բնակարան է ջրալցվել

Սեպտեմբերի 2-ին, ժամը 03:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 3 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից (բնակիչը բացակայում է) ջրալցվում է 1-ին հարկի բնակարան. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը՝ փակելով շենքի ընդհանուր ջրի փականը