Սուրճն իսկապես կարող է օգնել նվազեցնել քաշը և պահպանել այն։ Օրգանիզմում լեպտին հորմոնի ցածր մակարդակը հանգեցնում է քաշի ավելացման՝ ճարպերի կուտակման արդյունքում, իսկ կոֆեինը բարձրացնում է այդ հորմոնի մակարդակը։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները համագործակցելով ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ և Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, օգոստոսի 16-ին, ժամը 12.00-ին, Երևան քաղաքի «Միքայելյան» բժշկական կենտրոնից հայտնաբերվել և նույն օրը, ժամը 14.50-ին, բաժին բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Սամվել Վ.-ն, որը օգոստոսի 15-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի, 315 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Նասիմիի դատարանի վճռով Գյոզալ Բայրամլիի ազատազրկման ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով: Նասիմիի շրջանի դատարանը 2 ամսով երկարաձգել է նաև առևանգման միջոցով Ադրբեջան տեղափոխված և ձերբակալված լրագրող Աֆղան Մուխտարլիի ազատազրկման ժամկետը:
ԱԱ2019-ի նախընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 70։93 հաշվով զիջեց Շվեդիայի հավաքականին և նահանջեց 3-րդ հորիզոնական։
Ազնավուրի անվանական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի օգոստոսի 24-ին՝ տեղի ժամանակով 11:00-ին: Հոլիվուդի առևտրի պալատը տեղեկացրել է, որ լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը կբացվի «Կենդանի կատարում» անվանակարգում:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Էրդողանի թվիթերյան միկրոբլոգից «հանրապետություն» բառի հեռացման փաստը: Թուրքական «Diken» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Քալընը կարծիք է հայտնել, թե այդ փոփոխության մեջ որևէ տարօրինակ բան չկա:
Խաթամին նաև հայտարարել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների սպառնալիքներին հակահարված տալու անհրաժեշտության մասին: Իրանը քանիցս ընդգծել է, որ իր ռազմական հզորությունը վտանգ չի ներկայացնում մյուս երկրների համար և ամբողջությամբ խարսխվում է զսպման դոկտրինի վրա:
«Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերությունն «Ինստիգեյթ Դիզայն» և «Դևելանդոո» ընկերությունների հետ համատեղ՝ ապրիլից Գյումրիում անցկացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնակիցների դասընթացներ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել տուժողի նախկին փեսային:
Այսօր կառավարությունը որոշեց լուծարել Գյումրու թիվ 3 ավագ դպրոցը: Նույն որոշման համաձայն` գույքը հանձնվելու է Շիրակի պետական համալսարանին:
«Ես կարող եմ ենթադրել, որ ԿԺԴՀ-ն կհատի «կարմիր գիծը», եթե վերստին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արձակի և դրանց վրա տեղակայի միջուկային մարտագլխիկներ»,- պարզաբանել է Հարավային Կորեայի ղեկավարը իր կառավարման առաջին հարյուր օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Օգոստոսի 17-ին, ժամը 17:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտու փողոցում գտնվող «Նոյ» գինու և կոնյակի գործարանի փաթեթավորման պահեստում:
Դիմումների ընդհանուր թվից ավելի քան 500-ը հիվանդացածներից և նրանց ընտանիքի անդամներից են, 260-ից ավելին վերաբերում են սպառողների իրավունքների պաշտպանության և 120-ից ավելի դիմումներ՝ էնտերովիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների հարցերին:
ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը նշել է, որ, «ինչպես ինքն է լսել», հոկտեմբերին էր Ռիադում պետք է կայանա սիրիական ընդդիմության կարեւոր հանդիպումը, որը կարող է բերել միասնական ընդդիմադիր հարթակի ստեղծման Ժնեում միջսիրիական բանակցություններին մասնակցելու համար:
Լյուքսեմբուգում հիմնադրված Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպությունը, որի հիմնադիրն է բարերար Գագիկ Ադիբեկյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհների հետևանքների վերացման նպատակով կփոխանցի 100 000 եվրո:
ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ կատարվեցին փոփոխություններ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը գործադիրի նիստում նշեց, որ նախատեսվող փոփոխությունն իրավակիրառ բնույթի է:
Օգոստոսի 17-ին, ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամփոփել է այս տարվա հունվար ամսից մինչ օրս Հայաստանի Տավուշի մարզի Չինարի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերած բոլոր տեղեկությունները:
Աքշեհիրի քաղաքապետը հայտնել է, որ ծրագրվում է վերանորոգել նաև քաղաքի հայկական բաղնիքը: Քաղաքապետը նշել է, որ եկեղեցու և այլ շինությունների վերակառուցումը նպատակ ունի Աքշեհիրում ակտիվացնելու զբոսաշրջությունը: «Կարծում եմ, որ այս եկեղեցին բոլորին ցույց կտա, թե ինչ մշակութային հարստություն ունի Աքշեհիրը»,- հավելել է քաղաքապետը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է:
Օգոստոսի 17-ի դրությամբ եղած տվյալների համաձայն, ընթացիկ տարում նահանգում գրանցվել են խոզագրիպով վարակվելու 2 հազարից ավելի դեպքեր, հիվանդացածներից 220-ը մահացել են:
Եվրամիության (ԵՄ) երկրների քաղաքացիները կկարողանան Brexit-ից հետո առանց այցագրերի այցելել Մեծ Բրիտանիա, բայց աշխատանք ստանալու իրավունքի համար նրանց կպահանջվի միգրացիոն իշխանությունների թույլտվությունը: Օգոստոսի 17-ին այս մասին հայտնել է The Guardian թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ։
Ավելի վաղ, քննությամբ պարզվել էր, որ տուժողը Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական N զորամասի պայմանագրային զինծառայող է, ազգությամբ ռուս, ով 3 զինակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել էր Գեղարքունիքի մարզում:
Բանանների մատակարարումներն աճել են 63,4-ից մինչև 1,16 հազար տոննա: Ավելի քան քառապատիկ՝ մինչև 9,5 միլիոն լիտր, ավելացել է ալկոհոլային արտադրանքի գնումը: Նաև ավելանում է ՉԺՀ-ից հարևան երկիր պարենային ապրանքների այլ տեսակների արտահանումը՝ հացից և հրուշակեղենից մինչև գարեջուրն ու շոկոլադը։
ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Երևանի 24-ամյա բնակչին առևանգելու և ծեծի ենթարկելու հանգամանքները:
Կառավարության որոշմամբ Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցը լուծարվեց և վերջինիս տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին` նպատակային նշանակությամբ օգտագործման համար:
Հետագայում գիտնականները պլանավորում են թեստային համակարգի փորձարկումներ կատարել ավելի մեծ թվով հիվանդների վրա:
Ավելի վաղ ԱԳ նախարար Իվիցա Դաչիչն առաջարկել է Կոսովոյի հյուսիսային մասը հանձնել Բելգրադի հսկողության ներքո: Բացի այդ, Դաչիչի կարծիքով, անհրաժեշտ է լայն ինքնավարություն տրամադրել սերբական այն մունիցիպալ կազմավորումներին, որոնք կմնան Կոսովոյի հարավում: Ինչ վերաբերում է սերբական ուղղափառ վանական միաբանություններին, նախարարը խորհուրդ է տվել դրանց տալ վանական հանրակցության հատուկ ինքնավար կարգավիճակ՝ հունական Աֆոնի օրինակով:
Վրաստանի Ցիխիսձիրիի հանգստավայրից վրացի փրկարարները ծովում ազգությամբ հայ երիտասարդի մարմին են հայտնաբերել: «Գրուզիա օնլայն»-ը հաղորդում է, որ ազգությամբ հայը Ռուսաստանում էր բնակվում և Վրաստան էր եկել հանգստանալու:
Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից, որում մի կողմից մասնակցում են ապստամբ հուսիթները՝ «Անսար Ալլահ» շիական շարժումից, և նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին հավատարիմ բանակի մի մասը, իսկ մյուս կողմից՝ նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին հավատարիմ կառավարական ուժերը: