Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր փրկարարներին, ՀՀ արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարություններին, ՀՀ Զինված ուժերին, Ոստիկանությանը, անտառտնտեսությունների աշխատակիցներին, ինչպես նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին:
Victoria’s Secret ամերիկյան մակնիշը թարմացրել է ներքնազգեստի Body by Victoria հավաքածուն: Դրանում տեղ են գտել երեք տեսակի կրծկալներ՝ Unlined-ը, Lightly Lined-ը եւ Push-Up-ը, որոնք, մակնիշի ներկայացուցիչների խոսքով, անհրաժեշտ օժանդակություն են ապահովում կրծքին՝ ընդգծելով բնական եւ սեքսուալ ձեւերը:
«Սա կարեւոր արդյունք է, քանի որ մենք ցուցադրեցինք տիեզերական տարածության պայմաններին արտադրության ադապտացման հնարավորությունները,- Space.com-ին տված հարցազրույցում նշել է Made In Space ընկերության գլխավոր կառավարիչ Էնդյու Ռաշը:- Մենք նվազագույնի հասցրեցինք այն խնդիրները, որոնք կապված են այս տեխնոլոգիայի օգտագործման հետ:
Pantone ինստիտուտը ներկապնակում ավելացրել նոր գույն՝ Love Symbol #2: Այն նվիրված է ամերիկացի երգիչ Փրինսին եւ նրա հայտնի Purple Rain կոմոզիցիային: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Facebook-ը Եվրոպայի 17 երկրներում գործարկել է Marketplace առեւտրական հարթակը, որտեղ օգտատերերը կկարողանան վաճառել ու գնել ապրանքներ: Այդ մասին հայտնել է ընկերությունը:
Դդումը կտրատել մանր խորանարդների ձևով և տապակել բուսայուղի մեջ: Ավելացնել բրինձ, ընկույզ և սև սալորաչիր՝ ըստ ցանկության:
Այո, անցնում է, տարիների հետ արդեն չի լինում սիրային կախվածություն, բուռն զգացմունքներ, տառապանքներ, արցունքներ, հոգեկան ցավ և, բացի սիրած մարդուց՝ այլ բանի մասին մտածել չկարողանալու ապատիկ վիճակ:
Հարկավոր է սահմանափակել նշված մրգի օգտագործումը՝ ավելորդ քաշի առաջացումից խուսափելու համար։ Կայքը ներկայացրել է նաև այլընտրանքային միջոցներ, որոնցով կարող եք փոխարինել դրանք։
Ավելի շատ բան իմացեք համակարգիչների, արհեստների, այգեգործության և շատ այլ բաների մասին։ Թույլ չտաք ուղեղին ծուլանալ, թե չէ ստիպված կլինեք դիմավորել Ալցհեյմերին։
iPhone 7s-ը կարող է ավելի հաստ, ավելի բարձր եւ ավելի լայն դառնալ iPhone 7-ի համեմատությամբ: Այս պատճառով նոր սմարթֆոնին չեն համապատասխանի անցյալ տարվա սարքի աքսեսուարները, գրել է Giga Apple-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ:
Հետապնդման զոհ դարձած կինը New York Post-ի էջերին պատմում է իր կյանքի պատմությունը: Ջեսսիկա Մաքմասթերը (անունը փոխված է) 21 տարվա ընթացքում չէր կարողանում թաքնվել իր նախկին ամուսնուց, ով ցանկացած ճանապարհով թունավորում էր նրա գոյությունը:
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ՀՀ քաղաքացի Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու խնդրանքով, որպեսզի վերջինս մագիստրոսական ծրագրի կրթությունը ստանա ԱՄՆ-ում:
Դրա հետեւանքով օգտատերն ամեն անգամ հարկադրված է երաժշտության ունկնդրումն սկսել միեւնույն երգով:
Ամերիկացի գրող, «Երգ սառույցի եւ կրակի մասին» սագայի հեղինակ, ըստ որի նկարահանվել է «Գահերի խաղը» ժողովրդականություն վայելող սերիալը, Ջորջ Մարտինը պատմել է, որ իր գրքերի գլխավոր հերոսներին սպանում է, որպեսզի մշտապես լարվածության ու վախի մեջ պահի ընթերցողներին:
Հեղաշրջման փորձին հաջորդած արտակարգ դրության ռեժիմի շրջանակում տեղի ունեցող ձերբակալությունները շարունակվում են:
«Աշխարհի բնակչության գրեթե 80 տոկոսն ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում»:
20-ամյա իտալուհին Հռոմում աղբարկղում մարդկային ոտքեր է գտել, որոնք, նախնական տվյալներով, կնոջ են պատկանում: Ըստ life.ru-ի՝ այդ մասին տեղեկացնում է The Local-ը:
Կինոշարքի՝ «Դոկտոր Նոու» անվանումով առաջին ֆիլմը թողարկվել է 1962 թվականին: Բոնդապատումի մինչ այժմ վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի «007. ՍՊԵԿՏՐ»-ը, համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 880 մլն դոլար:
Turkishnews.com-ում հրապարակված մի հոդվածում դոկտոր Ֆերուհ Դեմիրմենը բացահայտեց հուսահատության այն աստիճանը, որ ինքն ու իր թուրք ընկերները ունեցել են Տեխասում, երբ նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2017 թ. մայիսի 19-ին: Շատ հաճախ չենք հանդիպում թուրք լոբբիստի, որն ընդունում է հայ համայնքի կողմից իրենց ջախջախիչ պարտությունը:
«Մի օր էլ «Մոսկվա» կինոթատրոնում Պարույր Հայրիկյանն ինձ «Կագեբե»-ի գործակալ ասաց, ընդամենը հումորով վերաբերվեցի նրա այդ հայտարարությանը: Իհարկե, այն, ինչ ասում է Րաֆֆի Հովհաննիսյանին, կարծում եմ՝ կոռեկտ չէ, բայց քանի որ պարոն Հայրիկյանն անցած ուղի ունի, ես այդ անցած ուղին հարգելով՝ որևէ պատասխան իրեն չեմ կարող տալ»:
Երևանում տաքսու վարորդը օգոստոսի 10-ին հաղորդում է տվել ոստիկանություն, որ Հրազդանի կիրճում կայանված իր ավտոմեքենան փախցրել են առավոտյան 07:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում: Տեսահսկող սարքը ֆիքսել է մեքենան փախցնելու պահը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բռնության գործադրմամբ երեք երեխայի շահագործման ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Գերմանիան պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ-ին և հերքել այն պնդումներն ըստ որոնց 2016թ-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող գյուլենական գործիչ Ադիլ Օքսուզը ապաստան է գտել Գերմանիայում:
«Ես նայում եմ Ամերիկային եւ շատ ու շատ քննադատություններ լսում Սպիտակ տան հասցեին: Նրանցից շատերն, ովքեր պաշտպանել են Դոնալդ Թրամփին, այժմ հանդես են գալիս նրա դեմ: Ես նայում եմ Ռուսաստանին եւ տեսնում եմ ելույթներ կոռուպցիայի դեմ եւ այլ նման բաներ: Ոչ այնքան արագ, ինչպես ցանկալի կլիներ, բայց փոփոխություններ տեղի են ուենում: Ես հավատում եմ Ռուսաստանի մեծ ապագային»:
Դա ապշեցուցիչ իրավիճակ էր՝ արքայազն Սուլթանի հետ մոտ 18 օտարերկրյա քաղաքացիներ առևանգվել էին ու հասցվել Սաուդյան Արաբիա: Այդ ժամանակից ի վեր արքայազն Սուլթանի մասին ոչինչ հայտնի չէ:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 15-ին, ժամը 10.00-ին, բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Լևոն Մ.-ն, որը 2017թ. ապրիլի 4-ից ՌԴ Սամարայի մարզի Տոլյատի քաղաքի N24 բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի (սպանության սպառնալիքը) մեղադրանքով:
Իսպանիայի ծովային փրկարարական ծառայությունը կարողացել է փրկել 339 միգրանտի, որոնք փորձել են Մարոկկոյից Միջերկրական ծովով անցնել Իսպանիա:
Հուսիսային բևեռի, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցի ծավալները կրճատվում են տագնապալի արագությամբ` հաղորդում են կլիմայի փոփոխության հարցերով մասնագետները, նավագնացները, ինչպես նաև Արկտիկայի բևեռային շրջանի տեղաբնակները:
Օգոստոսի 16-ին, ժամը 18:53-ին ռուսական օդանավն իրականացրել է տասնմեկերորդ թռիչքը:
Օձաբերդ հնավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Արծվանիստ համայնքների միջեւ: Այն գիտական շրջանակներին հայտնի է դեռեւս 1860-ական թվականներից: Օձաբերդի հյուսիս-արեւմտյան քարաժայռերից մեկի վրա է փորագրված Վանի թագավորության միապետ Ռուսա Առաջինի (Ք. ա. 735-713 թթ.) սեպագիր արձանագրությունը