Բաժիններ՝

«Խոպան» թաղամասից բերման են ենթարկել հետախուզվողին

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները իրացնելով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 16-ին, ժամը 19.25-ին, Բագրատաշենի սահամանակետից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Վահե Թ.-ին, որը 2016թ. հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օգոստոսի 16-ին, ժամը 9.15-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Խոպան» թաղամասից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Զավեն Ա.-ին, որը 2017թ. հուլիսի 7-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 16-ին, ժամը 18-15-ին, կենտրոնական հրապարակից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գևորգ Մ.-ն, որը հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար:

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները համագործակցելով ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ և Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, օգոստոսի 16-ին, ժամը 12.00-ին, Երևան քաղաքի «Միքայելյան» բժշկական կենտրոնից հայտնաբերվել և նույն օրը, ժամը 14.50-ին, բաժին բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Սամվել Վ.-ն, որը օգոստոսի 15-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի, 315 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս