Բաժիններ՝

Մեկ հաղթանակ, և Հայաստանի հավաքականը դուրս կգա հաջորդ փուլ

ԱԱ2019-ի նախընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 70։93 հաշվով զիջեց Շվեդիայի հավաքականին և նահանջեց 3-րդ հորիզոնական։

Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին այս տուրում հյուրընկալվելիս 92։74 հաշվով հաղթեց Սլովակիային։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը Շվեդիայի հետ արտագնա խաղից հետո խոսել է խաղի մասին։

«Մրցակիցը մեծ ճնշում գործադրեց մեզ վրա և բավական կոպիտ էր գործում։ Շվեդիան կանոնների 31 խախտում է թույլ տվել այս խաղում։ Նրանք շատ ուժեղ հսկողություն էին սահմանել Բոաթրայթի նկատմամբ։ Ցավոք, մենք չդիմացանք այդ ճնշմանը։ Ունեցել ենք գնդակի 19 կորուստ: Բավական անհաջող ենք իրացրել նաև տուգանայինները։ Այս երկու հանգամանքը մեծ ազդեցություն ունեցավ խաղի ելքի վրա։ Մեր թիմը դեռ նման հանդիպումների փորձ չունի, ինչը տեսանելի էր այսօրվա խաղում։

Կարդացեք նաև

Շվեդիան հաղթեց և ապահովեց իր տեղը հաջորդ փուլում։ Ամեն ինչ դեռ մեր ձեռքերում է, քանի որ վերջին տուրում մենք կարող ենք հաղթել Բոսնիային և նվաճել այս խմբի 2-րդ ուղեգիրը։ Այլ տարբերակ չունենք՝ պետք է հաղթենք Բոսնիային։ Հույս ունեմ, որ հայ երկրպագուները կգան մարզադահլիճ և կաջակցեն մեզ»։

Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին և կսկսվի 20։00-ին։ Մուտքն ազատ է։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս