
Հրդեհ Նոյ կոնյակի-գինու գործարանի պահեստում. մեկնել է չորս մարտական հաշվարկ (լրացված)

Օգոստոսի 17-ին, ժամը 17:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտու փողոցում գտնվող «Նոյ» գինու և կոնյակի գործարանի փաթեթավորման պահեստում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտու փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի ստվարաթղթի փաթեթավորման պահեստում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել է 18:11-ին:
Այրվել են պահեստի (50 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ 30 քմ, պահեստում կուտակած ստվարաթուղթ՝ 70 խմ և 2 հաստոց: