
«Տեսեք, թե մեկ տարի հետո ինչ արդյունքներ ենք գրանցելու». Ս. Մինասյանն իր ուրախ լուրի մասին

Այսօր կառավարությունը որոշեց լուծարել Գյումրու թիվ 3 ավագ դպրոցը: Նույն որոշման համաձայն` գույքը հանձնվելու է Շիրակի պետական համալսարանին:
Այս դպրոցում սովորում է 141 աշակերտ, աշխատում` 39 քաղաքացի: Աշակերտներն ուսումը շարունակելու են Շիրակի պետական համալսարան հիմնադրամում:
«Երեխաները դպրոցից մեկ մետր անգամ չեն հեռանալու, տեսեք, թե մեկ տարի հետո ինչ արդյունքներ ենք գրանցելու, աշակերտների թիվը հասցնելու ենք 300-ի»,-«Ասպարեզ»-ի հետ զրույցում ասել է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը եւ հետաքրքվեց, թե իսկապե՞ս կառավարությունն արդեն որոշում է կայացել դպրոցի լուծարման մասին: Դրական պատասխան ստանալուց հետո Ս.Մինասյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Ինչ լավ լուր հայտնեցիք»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: