
Վրաստանում փրկարարները ծովից ազգությամբ հայ տղամարդու դի են դուրս բերել

Վրաստանի Ցիխիսձիրիի հանգստավայրից վրացի փրկարարները ծովում ազգությամբ հայ երիտասարդի մարմին են հայտնաբերել: «Գրուզիա օնլայն»-ը հաղորդում է, որ ազգությամբ հայը Ռուսաստանում էր բնակվում և Վրաստան էր եկել հանգստանալու:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: