Բաժիններ՝

Վանաձորում 35-ամյա տղամարդուն դանակահարելու մեջ կասկածվում է 26-ամյա երիտասարդը. վերջինս ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է:

2017 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 01:30-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «պարանոցի և աջ թիակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ՝ ծնված 1982 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ստեղծվել է քննչական խումբ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա տղամարդը դանակահարվել է Վանաձորի «Երկաթուղայինների այգի» զբոսայգու տարածքում՝ մասնավոր հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ վիճաբանության շարժառիթի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։

Քրեական գործով Լոռու մարզի 35-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող։ Վերջինիս դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Լոռու մարզի 26-ամյա բնակիչ։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031