Բեռը տեղափոխվում է վարորդների վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստացի ավելացել է Երևանում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվելու վարձը: Օգոստոսի 1-ից սկսած SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի համար վճարումն իրականացնելուց գան­ձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարները վճարելու է քաղաքացին, նրա հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամը՝ որպես ավտոկայանատեղիի վճար, 124.6 դրամը՝ միջնորդավճար և 123.4 դրամը՝ ԱԱՀ:

«Փարկինգ սիթի սերվիսից» «Ժողովուրդ»-ին պարզաբանել են, որ մինչև հիմա իրենք են վճարել միջնորդավճարը, բայց, քանի որ ընկերությունը գումարներ չունի, ստիպված բեռը տեղափոխվել է վարորդների վրա: Նկատենք, որ այս ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունեցավ այն բանից հետո, երբ բռնի ուժով պե­տականացվեց: Այն գտնվում է Երևանի քաղաքապետարանի լիազորությունների տակ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս