Բաժիններ՝

«Մարտունու պանրագործարան» ԲԲԸ տնօրենի բաց նամակը Դավիթ Տոնոյանին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար պարոն Դավիթ Տոնոյանին

Հարգելի պարոն նախարար

ՀՀ Գեղարքունիքի մարզի Աբովյան 1 հասցեյում գտնվող, «ՄԱՐՏՈՒՆՈՒ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի անմիջիական հարևանությամբ գտնվող «Պավել և Ընկերներ» ՍՊԸ-ի կողմից օգտագործվող ԱԳԼՃԿ-ն շահագործվում է նմանատիպ օբյեկտների շահագոծման համար սահմանված նորմերի խախտումներով;

Ես այդ հարցով բազմիցս դիմել եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ԱԳԼՃԿ-ի ապորինի շահագործման դադարեցման խնդրանքով, սակայն իմ կողմից բարձրացված ոչ բոլոր հարեցերին է ձեր աշխատակազմ պատասխանում, հիմք ընդունելով այն փաստը, որ ՀՀ ԱԳԼՃԿ-ների կառուցման և շահագործման տեխնիկական կանոնակարգ մշակման փուլում է և համապատասխանեցվում է եվրոպական ստանդարտներին, սակայն մոռանում է կամ չի իմանում, որ ՀՀ գործում է ՀՀ կառավարության 28.08.2011թ Թիվ 1101 «ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐի ՏԵԽՄԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  որոշումը:

Իսկ այն հարցերին, որոնց պատասխանում է, պատասխանում է թերի, գործող նորմերի սխալ մեկնաբանմամբ, ինչը կամ մտածված է անում, կամել չունի բավարար մասնագիտական գիտելիքներ, երկու պարագայումել ձեր աշխատակազմ ենթակա է կադրային ջարդի, քանզի ապրիորի այդպիսի աշխատակիցները իրավունք չունեն զբաղեցնեն նմանատիպ պաշտոններ:

Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ձեր աշխատակազմի ղեկավար` պ-ն Գ.Հայրապետյանը, և կատարող Ա.Յազերյան, ցուցաբերում են կողմնակալություն, պաշտպանելով «Պավել և Ընկերներ» ՍՊԸ-ի անօրինական շահերը և անտեսելով «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի օրինական շահերն ու իրավունքներ, անտարբեր գտնվելով ազգաբնակչության  կյանքին և առողջությանը սպարնացող վտանգների նկատմամբ, ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ ԱԻՆ-նե շահագործում վերոհիշյալ ԱԳԼՃԿ-ն կամ արնվազն փայատեր է հանդիսանում «Պավել և ընկերներ» ՍՊԸ-ում:

Հարգելի պ-ն նախարար՝ հիմնվելով վերոգրյալի վրա, խնդրում եմ`

Իմ կողմից բերված 10.07.2017թ. դիոմում-բողոքին պատասխանել անձամբ, ձեր հրամանով դադարեցնել «Պավել և ընկերներ» ՍՊԸ-ի կողմից ապորինի շահագործվող ԱԳԼՃԿ-ի գործունեյությունը:

Հարգանքներով`  տնօրեն Թ. Բաղդասարյան
Ք. ՄԱՐՏՈՒՆԻ ԱԲՈՎՅԱՆ 1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս