Ազգային ժողովն աշխատում է արտակարգ իրավիճակի պայմաններում: Շենքում առավոտվանից ջուր չկա: Եվ խնդիրը բոլորովին էլ պլանային անջատումը չէ: Վթարի հետևանքով ջրազրկվել է խորհրդարանի ողջ շենքը: Վթարային ծառայությունն ախատում է ԱԺ տարածքում, բայց թե երբ կվերականգնվի ջրամատակարարումը, պարզ չէ:
Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ գերմանական կողմը սկսել է իր զորքը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու գործընթացը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթրել է «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեի նախկին կնոջ հետ:
Անդրադառնալով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացված՝ Արթուր Սարգսյանի կալանավորման հարցին, նրա մահվան հանգամանքների վերաբերյալ հնչեցրած գնահատականներին, նա ասաց, որ կոռեկտ չի համարում «հաց բերողի» մահվան շահարկումը. «Իսկ օրենքի տեսանկյունից անթույլատրելի է այս հարթակում այդ հարցի քննարկումը՝ նկատի ունենալով, որ այդ հարցով քննվում է քրեական գործ: Իսկ Սարգսյանի երկրորդ անգամ կալանավորման վերաբերյալ դատախազության կայքում տրվել են մանրամասն պարզաբանումներ»:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ի եզրափակիչ հանրահավաքին մասնակցել է շուրջ 1 միլիոն 600 հազար մարդ:
«Հանրապետության նախագահը հայտարարել է, որ դատախազությունը պետք է ունենա իրավապաշտպան դեր: Եթե նախկինում մենք խոսում էինք օրենքի գերակայության սկզբունքից, ապա հիմա մենք օրենքի գերակայությունից անցել ենք իրավունքի գերակայության, սա նշանակում է, որ եթե օրենքը գործում է, բայց բովանդակային առումով հակասում է մարդու իրավունքին, ապա առաջնահերթությունը պետք է տրվի իրավունքին: Դատախազությունը միշտ ունեցել է պատժիչ ընկալում հասարակության մեջ»:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբերի կառավարությանը հավանություն տալու վարկանիշն իջել է մինչեւ 33 տոկոսի նշագիծը:
«Մեր օրակարգում կոալիցիա կազմելու խնդիր չկա: Թե այդ խոսակցություններն ո՞վ և ի՞նչ նպատակով է դնում շրջանառության մեջ`դիմեք իրենց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե 2018-ի «Ծառուկյան» դաշինքը հնարավոր է կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ:
Փրկարարները դադարեցրել են ջրամատակարարումը:
«Նրանց համար, ովքեր չգիտեն` ասեմ, որ քուանշը մի տերմին է, որն օգտագործվում է բլոտ խաղի մեջ՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար, և այսօր 4 դրվագով քուանշ ունեմ հայտարարելու պարոն գլխավոր դատախազին»,-ընդգծեց ատգամավորը:
Մոսուլում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների ջախջախումն «իրաքցի ժողովրդի որդիների մեծ հաղթանակն է»:
«Բանակցային գործընթացի ընթացքը ցույց է տալիս, որ այսօր այնուհանդերձ միջազգային հանրության, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից ակնկալվում է ոչ թե գործուն ջանքեր, այլ էֆեկտիվ պարտադրանք ադրբեջանական կողմին` վերադառնալու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքին»:
Հնդկաստանի հյուսիսում կայծակի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի «Թարաբյա» պալատում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
Չինաստանի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով սկսված հեղեղումներից մահացածների ու անհետ կորածների թիվը հասել է 83-ի:
ԾԾմբաթթուն լցրել է քենակալի դեմքին։
Հուլիսի 7-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Գ. Մ.-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Վ. Կ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով դարչնականաչավուն բուսական զանգված` 8,4 գրամ քաշով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի ընկերը՝ Իբրահիմ Էրենը նշանակվել է երկրի պետական TRT հեռուստաալիքի տնօրենի պաշտոնում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ատգամավոր Հրայր Թովմասյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր չէ և իրավունք էլ չունի՝ կոնկերտ գործերի վերաբերյալ բացատրություններ տալ:
Ավստրիայի իշխանություններն արգելել են Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիին այցելել երկիր՝ մասնակցելու Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակի արարողություններին:
Գերմանիայի իրավապահ մարմինները 673 որոնվող հանցագործների են ձերբակալել սահմանին լրացուցիչ ստուգումների ընթացքում, որոնք շուրջ մեկ ամիս առաջ սահմանվել էին Քսանի խմբի գագաթնաժողովի կապակցությամբ:
Քենիայի կառավարությունը երեք ամսով պարետային ժամ է հայտարարել Սոմալիիի սահմանամերձ շրջաններում իսլամիստական ահաբեկչական «Աշ-Շաբաբ» խմբավորման կողմից ավելի հաճախակի դարձած հարձակումների պատճառով:
Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ: Փաստաթղթում կոչ է արվել կողմերին առանց հետագա հապաղման առարկայական բանակցություններ սկսել հակամարտությանը հնարավորինս շուտ կայուն լուծում գտնելու համար:
Սիերա Նևադա լեռնազանգվածի ստորոտի մոտ, որը գտնվում է նահանգի հյուսիսում՝ Սակրամենտո քաղաքից մոտավորապես 100 կիլոմետր հեռավորության վրա, ավելի քան 4 հազար մարդ արդեն տարահանված է, ևս շուրջ 7,4 հազար բնակիչների ասված է, որ պատրաստվեն հեռանալու իրենց տներից:
Հուլիսի 9-ին, ժամը 22:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակով-Մոնթե Մելքոնյան պողոտաների խաչմերուկում ավտոմեքենա է կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք։
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում զբոսաշրջիկների և տեղացի բնակիչների շրջանում հանրաճանաչ Camden Market շուկայի շենքերից մեկում բռնկած սաստիկ հրդեհը տեղափակված է: Հուլիսի 10-ին այս մասին հայտնել են Լոնդոնի հրշեջ պահպանության ծառայությունում: Նշվում է, որ հրդեհն սկսվել է հուլիսի 9-ի ուշ երեկոյան և տեղափակվել է տեղական ժամանակով 02:50-ին (Երևանի ժամանակով 05:50-ին):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպման ավարտին մասնակիցներին է ներկայացվել էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված իրավական ակտերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am-ի նպատակի ու հնարավորությունների մասին պատմող սոցիալական հոլովակը, որին հաջորդել է հարցուպատասխանը:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով այս շնչերակի կարեւոր ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար:
Հուլիսի 10-ին, ժամը 00:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 129 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: