Դատավորները դիմումներ են ներկայացնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գործունեություն ծավալող դատավորները շարունակում են դիմումներ ներկայացնել ՀՀ վճռա­բեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որ իրենց այլևս դա­տական գործեր չտրամադրվեն:

Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավա­սության դատարանի դատավոր Նելլի Գալստյանը դիմում է ներկայացրել դատավորների խորհուրդ, որ իր անուն-ազգանունը հանեն դատական գործերը բաշխելու ցանկից: ՀՀ դա­տարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանն էլ բավարարել է դատավորի դիմումը: Նշենք, որ դատավորներն այդ քայլին գնում են, քանի որ դատական գործե­րը «թափվել են գլխներին». այնքան շատ են, որ չեն հասցնում քննել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31