Lուրջ դժգոհություն դատական համակարգում` «Սասնա ծռերի» դատերի հետ կապված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում լուրջ դժգոհություն կա «Սասնա ծռերի» դատերի հետ կապված։ Բանն այն է, որ գլխավոր դատախազի որոշմամբ, «Սասնա ծռերին» դատարան են տեղափոխում հատուկ մեքենաներով, լրացուցիչ ռեսուրսներ են հատկացվում դատավարությունների կազմակերպմանը, ինչի պատճառով գրեթե բոլոր դատարաններում այդ օրերին քրեական գործերով նիստերը հետաձգվում են։

«Որ իրենք լրացուցիչ կարգադրիչներ չտանեն, լրացուցիչ մեքենաներ չհատկացնեն, թողնեն հանգիստ ընթանա, ոնց որ մյուս նիստերը, այսպես չի լինի։ Էդ օրերին ոչ մի դատարանում քրեական գործով նիստ չեն կարողանում անել, և՛ մենք ենք դժգոհ, և՛ փաստաբանները, մեր աշխատանքն էդ օրերին կաթվածահար է»,- բողոքեց դատավորներից մեկը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31