
Արցախում զոհված զինծառայողը մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին. նա վիրավորում է ստացել գլխի շրջանում

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վազգեն Ժիրայրի Պողոսյանի սպանության դեպքի առթիվ։
2017 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վազգեն Ժիրայրի Պողոսյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ։
Կատարվում է նախաքննություն: