Ու ահա Բաքվում խիստ մտահոգվել են՝ ՀՀ քաղաքացու որդին լինելու է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը: «Զարմանալի վիճակ է ստեղծվել՝ Մոսկվայում հայկական լոբբիի համար հայտնվում է հզորագույն դաշնակից՝ ի դեմս Միացյալ Նահանգների դեսպանի»,- գրում է ադրբեջանական մամուլը:
Ըստ նախնական տվյալների, կայքերում զետեղված տեղեկության` Հունական Կոս կղզում մահացել է երկու և տուժել՝ մոտ 120 մարդ և ևս 70-ը՝ հարակից կղզիներում:
Վերջին տասնամյակում համաշխարհային հանարկցությունը դրական առաջընթացի է հասել ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) դեմ պայքարի բնագավառում, ասված է մարդու իմունային անբավարության վիրուսի (ՄԻԱՎ)/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (ՅՈՒՆԷՅԴՍ)՝ հուլիսի 19-ին հրապարակված զեկույցում։
Համացանցում ամենաշատ դիտումներ հավաքած Despacito երգն արգելվել է Մալազիայի պետական ռադիոյի և հեռուստատեսության եթերում:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը և Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում են «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ը:
Եկեղեցին սովորեցնում է, որ մարդ վերստին ծնունդ է առնում Սուրբ Մկրտության խորհրդով, որը կատարվում է եկեղեցում, ուստի մահն էլ, որպես անցում մի կյանքից դեպի մյուսը, ևս խորթ չէ եկեղեցուն: Եվ քանի որ մարմնական մահից հետո մարդու գոյությունը չի դադարում, այլ շարունակվում է հավիտենության մեջ, ուստի Եկեղեցին և հավատացյալները շարունակում են աղոթել և հիշատակել ննջեցյալներին:
Հայկական թխվածքաբլիթ «Շաքար-լոխում»:
Շատ հարաբերություններ են փլուզվում ժամանակի ընթացքում: Կայքը ներկայացրել է, թե կենդանակերպի որ նշանների ներկայացուցիչներն են ընդունակ «ոչնչացնել» իրենց սերը, և ինչպիսի վարքագիծ է նրանց բնորոշ:
Շատ ֆրանսուհիների հաջողվում է աղջկական բարեկազմությունը պահպանել 40 և նույնիսկ 50 տարեկանից հետո: Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում:
Սխտորը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի և օգտագործվում է առողջական մի շարք խնդիրների առկայության դեպքում: Այն հատկապես խորհուրդ է տրվում բոլոր այն անձանց, ովքեր ճնշման տատանման, խոլեստերինի բարձր մակարդակի խնդիր ունեն և սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ:
Գոյություն ունի աշխատանքների երեք խումբ, որոնց վրա արհեստական ինտելեկտն ազդեցություն է ունենալու։ Այս կարծիքին է «Hearsay Social»-ի գլխավոր տնօրեն Կլարա Շիհը։ Նրա խոսքով՝ առաջին խումբն այն աշխատանքներն են, որոնք գրեթե կվերանան արհեստական ինտելեկտի զարգացման և տարածման արդյունքում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մյունխենցիների հարձակվողն ուշադրության պակաս չի զգում աշխարհի լավագույն ակումբների կողմից: Որսը Մյուլլերի նկատմամբ սկսել են «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը» և «Յուվենթուսը»: Ինչպես հաղորդում է Bild-ը, գերմանացուն «Լիվերպուլ» հրավիրել է անձամբ Յուրգեն Կլոպը, բայց «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ակումբը հետաքրքրված չէ Թոմասի վաճառքի մեջ:
Չեսթեր Բեննինգթոնին գտել են իր տանը կախված:
Երկու հաստատություններից մեկը, որտեղ աշխատում էին դիվանագետները, գտնվում է Մերիլենդ, մյուսը՝ Նյու Յորք նահանգի գեղատեսիլ վայրերում։ Ռուսներն ասում են, թե դրանք դաչաներ են, որոնք օգտագործվել են որպես հանգստավայրեր, ԱՄՆ-ը պնդում է, որ դրանք կիրառվել են հետախուզական նպատակներով։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննիչ Նավոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 19-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Տեր հայր, ինչպես հասկանանք գուշակների ճիշտ բնութագրումները: Ուրեմն նրանք ճի՞շտ են:
«Կարծում եմ՝ այդ տեսլականն այն չէ, որին մարդիկ սպասում են։ Բայց եթե դա է կառավարությունը պատկերացնում, այնուամենայնիվ չի ներկայացվում այնպես, որ ոգևորություն առաջացնի։ Այդ իմաստով ես նախագահի խոսքերի հետ լիովին համաձայն եմ»։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լատվիացի գործընկերներին կոչ է անում վերջ տալ երկակի ստանդարտներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պաշտպանել Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լատվիայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած ռազմավարական համագործակցության հռչակագրին՝ Շարմազանովն ընդգծեց. «Տարօրինակ է և զավետալի, որ ԵՄ անդամ երկիրը, որը հանդիսանում է […]
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 20-ին կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը:
Հայաստանի միակ պետական լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է և միակ պաշտոնական լեզուն մնալու է հայերենը: Սա հստակ է և վերջնական: Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությանը, որով նա առաջարկել էր Հայաստանի իշխանություններին՝ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ:
Թուրքական «Gazetekarinca» լրատվական կայքը, որն ընթերցողներին ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից փրկվածների պատմություններ, այս անգամ անդրադարձել է ամերկահայ հայտնի ռոք երաժիշտ Դերեք Շիրինյանի ընտանիքի պատմությանը:
Թրամփի ու Պուտինի միջեւ առաջին հանդիպումը տեւել էր ավելի քան երկու ժամ, որից հետո Թրամփը հայտարարել էր, թե Պուտինը հերքել է ԱՄՆ-ում անցյալ տարվա նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները։
Սննդային թունավորումների առաջացման տեսանկյունից վտանգավոր է արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացումը:
Բրազիլացու մասին նորություններն ավելի շատ են նմանվում Կրիշտիանու Ռոնալդուի հունիսյան պատմությանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի:
Զավեն Սարգսյանի խոսքով՝ խմբի ձևավորման հիմքը դպրոցական դուետն էր կազմում, ինչպես «Բիթըլզի» դեպքում։ Զավեն Սարգսյանն ու Հրայր Կոտոյանը նույն դասարանում են սովորել, համատեղ երգել են նաև։ Համալսարանական տարիներին Պոլիտեխնիկում ծանոթացել են Հակոբ Պետրոսյանի հետ, հետո նրանց են միացել Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը (ավելի ուշ՝ Արմեն Զաքարյանը)։
Հուլիսի 20-ին, ժամը 17:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
PicsArt ֆոտոխմբագրման առաջատար հավելվածն ու ստեղծարար սոցիալական ցանցն այսօր հայտարարել է սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովայի PicsArt-ի թիմին միանալու մասին։ Որպես Նվաճումների տնօրեն՝ Նատալյան ստեղծարար միջոցներով զարգացման նոր հնարավորություններ կառաջարկի և կոգեշնչի PicsArt համայնքին։ Նատալյա Վոդյանովան ընդգրկվել է նաև PicsArt-ի խորհրդատվական խորհրդի կազմում։
Ամերիկացիների ավելի քան կեսը կարծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ քաղաքականություն է վարում ոչ պատշաճ ձեւով: