Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 20-ին կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը: Շարմազանովը փաստեց, որ Չավուշօղլուն մի երկրի ներկայացուցիչ է, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, որի պառլամենտում ազգային փոքրամասնություն ներկայացնող պատգամավորներին ծեծի են ենթարկում, ինչպես 100 տարի առաջ Գրիգոր Զոհրապին, մի պետություն է, որն օժանդակում է Ադրբեջանի հանցագործ, ահաբեկչական քաղաքականությանն Արցախի նկատմամբ:

«Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից: Թուրքիան անելիք չունի այստեղ, և այդ երկիրը մի օր, ուզի, թե չուզի, պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը, որպես միջազգային սուբյեկտ, որովհետև աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով: Եւ եթե խոսում է օկուպացիայից, պետք է օր առաջ դուրս բերի իր զորքերը օկուպացված Կիպրոսից, որն, ի դեպ, ԵՄ անդամ երկիր է»,- հավելեց Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31