Ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջնագծում նորից լարվածության աճ է նկատվում: Ակտիվացել են փոքր տրամաչափի հրետանային միջոցները: Հակառակորդը հաճախ է օգտագործում ականանետներ, ՀՀՆ-9, վերջերս նաեւ` ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Այս ամենն ստեղծում է տպավորություն, թե հրետանային մարտեր են: Սակայն, այդ բնորոշումը մի քիչ չափազանցված է, քանի որ այսօր չի գործարկվում երկու կողմերի հրետանային ներուժը:
Ուկրաինայի արևելքում զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի 9 և վիրավորվել 5 զինծառայող:
Ձեր անցած ճանապարհը, փորձը, մեծ ներուժը և անձնական բարձր հատկանիշները հետագայում ևս կնպաստեն Արցախի պետականության ամրապնդմանը, թշնամու նենգ ոտնձգությունների խափանմանը, խաղաղության և կայունության ապահովմանը, ինչպես նաև` երկրի բարգավաճմանը: Դուք արդեն ապացուցել եք Ձեր սերը Արցախի և արցախցու նկատմամբ և որպես այդպիսին կմնաք պատմության մեջ:
«Բնականաբար՝ կան և՛ ստուգումներ, և՛ արդյունքներ, և՛ կասեցումներ, և՛ ոչնչացված ապրանք»,- ասաց Ի.Կարապետյանը՝ հավելելով, որ ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո կհրապարակեն դրանք։
Հուլիսի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Նախկին կնոջը գցել է ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ, տեղափոխել տարբեր վայրեր և պարբերաբար բռնություն գործադրել։
«Մեքենայի պատուհանից չի կարելի դատարկ շիշ շպրտել Սևան-Երևան մայրուղում, կամ «Գնթունիկից» որևէ գնում անելուց հետո չի կարելի այդ տոպրակները շպրտել»,- ասաց նախարարը։
«Արդշինբանկը» Visa *քարտապաններին առաջարկում է կատարել անկանխիկ գործարքներ և օգտվել գումարային փոխհատուցման աննախադեպ պայմաններից սույն թվականի հուլիսի 18-ից մինչև սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում: Գումարային փոխհատուցում կստանան այն քարտապանները, ովքեր առաջինը կհատեն Բանկի կողմից սահմանված անկանխիկ գործարքների նվազագույն քանակային և գումարային շեմը:
Հուլիսի 19-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհին` «Ղշով Աղբյուր» հացատան դիմաց բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Մխիթարյանը չի պատրաստվում կանգ առնել»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ Մխիթարյանը տիտղոսներ է նվաճել 4 երկրներում՝ Հայաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում և Անգլիայում:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը՝ այդ թվում անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին և ոլորտում ակնկալվող համակարգային փոփոխություններին:
Կատակ-հարցին՝ հնարավո՞ր է մի օր լուսինը զավթե՞նք, Վ.Մարտիրոսյանը հումորով պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, կարող է` օրը գա, հնարավորություն ունենանք… լուսին մեկնելու»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լիակատար աջակցություն է ցուցաբերում Թուրքիայի վերաբերյալ արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հայտարարություններին:
Հուլիսի 19-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Կասյան փողոցում վայր ընկելու հետևանքով:
«Մենք ունենք առաջարկ մասնագիտություններ ունենալու, բարձրագույն կրթություն ստանալու, բայց չկա ներքին պահանջարկ: Բացի այդ էլ՝ մեր բուհերը չեն կարողանում հաջողությամբ իրականացնել արտաքին պահանջարկ ձևավորելը: Շատ են խոսում բուհերի միջազգայնացումից, բայց ինչպե՞ս է իրականացվում: Արևմտյան առաջատար բուհերում տեղերի բաշխումն իրականացվում է հետևյալ կերպ. կա հստակ ձևավորված պահանջարկ աշխատաշուկայի կողմից, որին ավելանում են նաև միջազգային համագործակցության շրջանակներում առաջարկվող տեղերի պահանջարկները: Այսինքն՝ մասնագիտական կողմնորոշում է արվում, իսկ մեզ մոտ՝ ոչ»,- նշեց բանախոսը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 20-ի մի շարք հրամանագրերով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
«Հայկական քաղաքականության մեջ ես ընդհանրապես հազվադեպ եմ տեսնում մարդկանց, որոնք այդպես հստակ ձևակերպում են սեփական մտքերը և իրենց լոգիկան են ներկայացնում այս կամ այն հարցի շուրջ։ Ես մեծ հաճույք եմ ստանում՝ լսելով, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պատասխանում այս կամ այն հարցին»,- ասաց նա։
Բացի դրանից, հիշատակվել է «ներքին գործերի միջամտությունից եւ ապօրինի կազմավորումների աջակցությունից հրաժարումը» եւ «ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի համար միջազգային հանրակցության բոլոր երկրների պատասխանատվության սկզբունքը»:
Այսօր կառավարության նիստում հաստատվեցին Էլեկտրոնային առողջապահություն համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները։ Նիստից հետո առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ, ինչպես Windows համակարգը կարիք ունի տարեկան 1-2 անգամ թարմացման, այնպես էլ Էլեկտրոնային առողջապահություն համակարգը պետք է զարգացնել և թարմացնել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Գերմանիային թուրքական կողմում կալանավորված գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին փոխանակել Գերմանիայում գտնվող երկու թուրք նախկին գեներալների հետ:
Թուրքիայում գերմանացի ակտիվիստների ձերբակալումը քննադատական ձայները լռեցնելու փորձ է:
«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը շատ լուրջ խնդիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը։
Կարապետյանը վստահեցրեց, թե քաղծառայության մրցույթների ժամանակ որևէ խախտում չի եղել։ Նրա խոսքով՝ այժմ ՍԱՊԾ-ում հայց է նախապատրաստվում՝ դատարան դիմելու և իրավական դաշտում խնդրին լուծում տալու համար։
Փրկարարները բացել են Հ. Գ.-ի բնակարանի դուռը. սանհանգույցում հայտնաբերվել է՝ 1955 թ. ծնված Հ. Գ.-ի դին:
«Եթե դա չանեն, կնշանակի, որ միջազգային կառույցները պարզապես չեն հետաքրքրվում մարդասիրական խնդիրներով, և իրենց շատ ավելի է հետաքրքրում խավիարի համը, քան այդ մարդկանց տառապանքները»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին Ճարտարի մարզամշակութային պալատում մասնակցել է Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:
Քուվեյթի իշխանությունները 15 իրանցի դիվանագետների կարգադրել են հեռանալ երկրից՝ փակելով զինվորական կցորդի եւ մշակույթի կցորդի աշխատակազմը, հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը ուվավերացնել մասին Հայաստանի Հանրապետության օրենքին: Այն ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Բռնաբարությունից մեկ տարի անց 39-ամյա կինը որոշել է այդ մասի բարձրաձայնել:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգերի Ալեքսանդր Լապշինը կարող է արտահանձնվել Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա: