Գերմանական հայտնի Bild պարբերականը հայտնում է, որ Գերմանիան որոշում է կայացրել առկախել Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում ունեցած բոլոր նախագծերը:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանի նկատմամբ։
Չինաստանի իշխանությունները հեղեղումների պատճառով տարհանել են երկրի հյուսիս-արևելյան Ցզիլին շրջանի ավելի քան 226 հազար բնակչի:
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը կրկին դիմել է ԿԺԴՀ-ին՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ վարելու առաջարկությամբ:
«Մահանալուց հետո որևէ մեկս առանց թաղվելու չի մնա, սա է իմ պատասխանը: Ի՞նչ պիտի ասեմ գերեզմանների հետ կապված»,- ըստ aliq.ge-ի՝ այսպես է պատասխանել Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Թբիլիսիի հողատարածքների օգտագործման ծրագիրը դիտարկում է գերեզմանների հարցն ու տարածված տեղեկատվությունը, թե 2040 թվականի համար Թբիլիսիի գերեզմաններում այլեւս տեղ չի լինի:
«Ըստ Հունաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Կոս կղզու մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,- ասվում է գրառման մեջ։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը պարզաբանում է տարածել երկարաձգված ՀՀ անձնագրով վիզա տրամադրելու հարցի առնչությամբ: Պարզաբանման մեջ ասված է.
Հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության համար նախատեսված սենյակում անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վ. Կ.-ին: Տիկնոջ մոտից հայտանաբերել են սև գույնի խիտ, կասկածելի հեղուկով լցված մեկանգամյա օգտագործման ներարկիչ:
Հոլիվուդյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայ դիզայներների կողմից ստացել է հայրենական արտադրության կոշիկներ:
Խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի (ԳԴ) նոր անդամների նշանակման գործընթացն անվավեր է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Գերմանիայի իր գործընկերոջը՝ Զիգմար Գաբրիելին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ:
Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացրած, մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, ամենայն հավանականությամբ, ամերիկացի ֆինանսիստ Էնթոնի Սքարամուչիին հաղորդակցումների տնօրեն կնշանակի Սպիտակ տան աշխատակազմում:
Հետաքրքիրն այն է, որ վարչապետին սոցիալական խնդրով տարբեր փողոցներում գյումրեցիներն անհանգստացրին, ոմանք հետաքրքրվեցին իրենց անբարեկարգ փողոցի ճակատագրով: Սրան զուգահեռ, ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակաբար կրկնում էր, որ Գյումրին հիանալի քաղաք է։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հուլիսի 20-ին, ժամը 12:26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում «Թոռնիկներ» մթերային խանութում այրվում է 3 կգ գազի բալոն:
ԿԺԴՀ-ում երկարատեւ երաշտը, որն ամենասաստիկն է 2001 թվականից ի վեր, լուջ վնաս է հասցրել երկրի գյուղատնտեսությանը, եւ երկրին շտապ օգնություն է պահանջվում միջազգային հանրակցության կողմից:
Պրոֆեսորին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել հոգեբանական կենտրոնի այցելու, 1983 թ. ծնված Հ. Համբարձումյանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հուլիսի 20-ին որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է: Հ.Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է հունական Կոս կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր կան, թե ոչ:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով մշտապես պարծենում է, որ երիտասարդ տարիքում հիմնադրել է «Քեթրին Գրուպ» ընկերությունը, խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված իր կենսագրականում այդ մասին ոչինչ չի հիշատակել:
Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:
Սոնորայում օդի ջերմաստիճանը ստվերում գերազանցում է 40 աստիճանը՝ երբեմն հասնելով 50 աստիճանի: Իրավիճակն ավելի է բարդանում խոնավության բարձր մակարդակի պատճառով:
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի հիվանդանոցում երեկ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Բուժհաստատություն տեղափոխված մահացած տղամարդու հարբած հարազատներն ու ընկերներն այնտեղ աղմուկ են բարձրացրել, ջարդել վերակենդանացման բաժանմունքի գույքը, բժիշկներին մեղադրել նրա մահվան մեջ: Երեկ երեկոյան դեռ այնտեղ ոստիկաններ էին աշխատում:
Ձերբակալությունների, «ժուչոկների», կոմպրոմատներ հավաքելու ֆոնին դատավորները դիսկոմֆորտի մեջ են։ Այս օրերին լուրեր ենք ստանում, որ մի շարք դատավորներ վերադարձնում են տարբեր գործերով վերցրած կաշառք-գումարները և անգամ ցանկություն ունեն դիմում գրել ու դուրս գալ համակարգից, ոմանք մտածում են արտասահման մեկնելու՝ ուսանելու կամ բիզնեսով զբաղվելու մասին։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.7 բալ: Էպիկենտրոնը գտնվել է Բոդրումից 10.3 կմ, իսկ Կոսից՝ 16.2 հեռավորության վրա:
Ասում են, թե դեղագործական ֆիրմա-բժիշկ-դեղատուն շղթան իր սեփական օրենքներն ունի, և շատ հաճախ հիվանդներին նշանակում են այնպիսի դեղեր, որոնք իրականում ոչ միայն չեն օգնում, այլև վնասում են մարդու առողջությանը:
Իսկ թե անցումային փուլից հետո ով է լինելու ԼՂՀ նախագահը, նա չի մանրամասնել. «Ժամանակը ցույց կտա, թե ում ենք տեսնում երկրի նախագահ: Մենք չգիտենք, թե վաղն աշխարհում ինչ զարգացումներ են լինելու»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Երեկ փակ աշխատանքային այցով Գյումրի է ժամանել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Շիրակի մարզպետի եւ Գյումրու քաղաքապետի հետ այցելեց «Լենտեքս» կարի արտադրամաս, «Սամարիթեր» հիվանդանոց, ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղ, Ռուսթավելի փողոց, որտեղ կապիտալ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: