Հայկական թխվածքաբլիթ «Շաքար-լոխում»
Բաղադրիչները
1. Ալյուր – 500 գ
2. Սոդա – 1/4 թ/գ
3. Շաքարի փոշի – 3/4 բաժակ
4. Կաթ – 3/4 բաժակ
5. Զաֆրան – 1/4 թ/գ
6. Կարագ – 6-8 ճ/գ
7. Բուսայուղ՝ տապակի համար
8. Շաքարի փոշի՝ վրան շաղ տալու համար – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Խորը թասի մեջ տրորել կարագը, ավելացնել շաքարի փոշին և 10-15 րոպե զանգվածը հարել գդալով կամ բահիկով:
2. Ոչ մեծ չափաբաժիններով ավելացնել կաթը, սոդան և զաֆրանը: Հարել միասին մոտ 10 րոպե:
3. Աստիճանաբար ավելացնել ալյուրը և միասեռ խմոր հունցել:
4. Կտրատել ոչ մեծ մասերի, տալ բատոնիկների տեսք և շարել բուսայուղով պատած տապակի մեջ:
5. Բատոնիկները մի փոքր սեղմել ձեռքով և դանակով թեք, խորը կտրվածքներ անել:
6. 18-20 րոպե թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
7. Պատրաստի սառած բատոնիկները բաժանել կտրվածքների տեղերից և մատուցել՝ վրան շաքարի փոշի շաղ տալով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը