«Հայաստանում երաշտ է սկսվել, որի մասին մեր ընկերները լռում են՝ վախենալով իրենց դիրքից։ Ջրամբարների պատմությունն այդպես էլ հանելուկ է մնում, թե ինչպես են դրանք դատարկվել։ Պետք է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ համակարգը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի Տերտերի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1995 թ․ ծնված շարքային Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուն (Əzizli Dayandur Nuru oğlu):
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկին:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի ուսի վիրահատությունը հաջող է անցել:
Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը ողջունել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի վերընտրությունը:
«Մեր կուսակցությունում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք կարող են տարբեր հայտարարություններ անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարության մասին՝ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ադրբեջանական մամուլը փորձում էր մեր պատասխանները որպես հակառուսականության դրսևորում դիրքավորել, ակնհայտ է, որ դա քաղաքական մանիպուլյացիա է: Եթե նայում էինք՝ ուկրաինական հատվածն էլ օգտագործում էր էլի հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնելու համար՝ ասելով, որ հայերը շատ լավ պատասխան տվեցին ռուսներին: Հայերը պետք է այդ մանիպուլյացիաներին չենթարկվեն»:
Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցնում։ Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր, նա շատ հուզված էր և ասում էր, որ բառեր չի գտնում որպեսզի արտահայտի իր շնորհակալությունը հայ ժողովրդին այդ դժբախտ պատահարի պահին և մինչ օրս իր ու իր ընտանիքի կողքին կանգնելու համար։
Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ անցած գիշեր ադրբեջանական զինուժն ավելի քան մեկ ժամ գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին, ժամը 16.00-ին, Ոստան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արամ Ա.-ն։
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ 2017թ. 1-ին կիսամյակում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 9.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121.000 կրակոց:
Հուլիսի 21-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Եր.Քոչարի փողոցի թիվ 9/5 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր:
Բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդնավակայանից։
Պրահայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 21-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանի հետ։
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.51%-ով և կազմել 45.77 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.68%-ով և կազմել 48.02 դոլար:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
Տավուշի մարզում 75-ամյա կին է ինքնասպան եղել։
Հուլիսի 22-ին, ժամը 08:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շրջանառվող տեղեկություների համաձայն, այս տարի պետական բուհերում հատկացված տարկետման իրավունքով անվճար տեղերը հիմնականում զբաղեցրել են տղաները: Խոսվում է, որ դրա հեռահար նպատակը մեկը պետք է լինի՝ գոնե միառժամանակ խուսափել պարտադիր ժամկետային զինծառայությունից:
Հուլիսի 22-ին, ժամը 09:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Hyundai» խանութ-սրահի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:
Խաչատրյաններն ունեն արդեն 5 աղջիկ և 6 տղա: Նրանց ավագ երեխան 17 տարեկան է: Լիլիթ Խաչատրյանն ամուսնացել է 10-րդ դասարանն ավարտելուց անմիջապես հետո, մասնագիտություն չունի`գործազուրկ է: Ամուսինը կատարում է ներքին հարդարման աշխատանքներ, բայց մշտական աշխատանք չունի: Նրանց միակ եկամուտը 90 հազար դրամ ընտանեկան նպաստն է:
Բռնությամբ աղջկան բացահայտ առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 24-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հուլիսի 21-ին, ժամը 21:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանի մահվան դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով:
Ռուսական արդարադատությունն «անխոցելի» է: Պատվիրված սպանությունների, ահաբեկչության կազմակերպման, հարկերից խուսափելու և այլ ծանր հանցանքների համար ցմահ ազատազրկման դատապարտվածին կարող են ներել, իսկ ահա խիստ կասկածելի եւ մինչ օրս չապացուցված փաստերի հիման վրա 4 տարվա ազատազրկման դատապարտված մարդուն, ով կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի, շարունակել պահել բանտում՝ անմարդկային պայմաններում:
Հրաչյա Հարությունյանին «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Երեկ երեկոյան դրությամբ հարազատներին դեռ թույլ չէին տվել տեսակցել նրա հետ։
«Քրեական գործ է հարուցված, իսկ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ: Գործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, որոնց տվյալներն այս պահին հրապարակման ենթակա չեն»,- տեղեկացրեց մարզի դատախազը:
Հուլիսի 21-ին, ժամը 22:09-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գես թաղամասի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: